Փարիզ-Մոսկվա և Մոսկվա-Երևան չվերթները դադարեցվելու են
SOCIETYՖրանսիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հաշվի առնելով Ռուսաստանի կառավարության՝ արտերկրի հետ բոլոր չվերթները դադարեցնելու որոշումը, Ֆրանսիայից ՀՀ քաղաքացիները կարող են հայրենիք վերադառնալ Փարիզ–Մինսկ–Երևան երթուղիով:
«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Ռուսաստանի կառավարության որոշմամբ 27.03.2020թ. արտերկրի հետ բոլոր չվերթները դադարեցվում են, ինչը նշանակում է, որ դադարեցվելու են նաև Փարիզ-Մոսկվա և Մոսկվա-Երևան չվերթները։
Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել 29.03.2020թ. նախատեսված Բելավիա ընկերության Փարիզ - Մինսկ - Երևան չվերթից»,- ասված է հաղորդագրության մեջ։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



