Թուրքիայի ԶՈՒ-ի վեց կործանիչներ խախտել են Հունաստանի օդային տարածքը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի զինված ուժերի վեց F-16 կործանիչներ խախտել են Հունաստանի օդային տարածքը: TASS-ի հաղորդմամբ, այդ մասին ասված է Հունաստանի գլխավոր շտաբի տեղեկատվության մեջ:
«Թուրքական F-16-երի խումբը տեղի ժամանակով 15:01-ին մուտք են գործել հունական օդային տարածք` Լեսբոս և Խիոս կղզիների շրջան, առանց թռիչքային ծրագրի ներկայացման: Դրանից հետո խումբը բաժանվել է երկու և չորս կործանիչների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասված է Գլխավոր շտաբի տեղեկատվության մեջ:
Հույն զինվորականների տեղեկատվության համաձայն` թուրքական կործանիչները երկրի օդային տարածքում անցկացրել են 30 րոպե: «Թուրքական չորս կործանիչ լքել է Հունաստանի օդային տարածքը տեղական ժամանակով 15:38-ին, ևս երկուսը` 15:30-ին»,- ընդգծել է Հունաստանի ԳԽ-ն:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



