Արմավիր քաղաքի 50-ամյա բնակիչը դանակահարել է 35-ամյա տղամարդուն (տեսանյութ)
SOCIETYՄարտի 24-ին Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 35-ամյա բնակիչը դանակահարված վիճակում տեղափոխվեց «Արմավիր» բժշկական կենտրոն։ Մինչ հիվանդանոցային ահազանգը, Արմավիրի քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ստացել կատարվածի մասին, ուստի, դանակահարությունը կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Արմավիր քաղաքի բնակիչ, 50-ամյա մի տղամարդու։ Նա խոստովանեց կատարածն ու դեպքի վայրում ներկայացրեց միջադեպի մանրամասները։ Հետագա միջոցառումներով Արմավիրի ոստիկանները հայտնաբերեցին նաև հանցագործության գործիք դանակը, որն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



