Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


Ցուլեր, դժվարություններ կարող են ծագել․ մարտի 28-ի աստղագուշակը

LIFE

 

Խոյ։ Այսօր ձեզ միշտ չէ, որ կհաջողվի հաղթահարել ձեր առջև ծառացող խնդիրրները: Վերաբերվեք դրան հանգիստ, փորձեք չնայդայնանալ, չլարվել: Եթե դուք պահպանեք ինքնատիրապետումը, մի շարք կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ և զգալի: Չեն բացառվաում անսպասելի նվերները: Հաջող կլինի օրը հատկապես սիրահարվածների համար, ովքեր հիանալի կանցկացնեն ժամանակն իրար հետ շփումներում: Երեկոյան արժե դուրս գալ զբոսանքի, ինչը կօգնի հաղթահարել անքնությունը:

 

Ցուլ։ Դժվարություններ կարող են ծագել, սակայն դուք դրանք կհաղթահարեք բավական արագ: Դրանում ձեզ կօգնեն հնարամտությունը, ճկունությունը և վառ երևակայությունը: Օրը հարմար է ինչ-որ արդիական գործնական բնույթի հարցեր լուծելու, մասշտաբային նախագծերի իրականացման համար: Առաջարկություն կստանաք աշխատանքի վերաբերյալ, սակայն դրանք այդքան գայթակղիչ ու շահեկան չեն, որքան կարող են առաջին հայացքից թվալ: Օրվա առաջին կեսին էմոցիոնալ ֆոնը բարենպատ է, իսկ ահա երկրորդ կեսին նյարդային լարվածությունը կաճի: Երեկոյան ստիպված կլինեք մեծ ջանքեր թափել վեճերից խուսափելու համար:

 

Երկվորյակներ։ Այսօր ձեզ դժվար օր է սպասում: Անբարենպաստ միտումների ազդեցությունը բավական զգալի է, դուք շատ ջանքեր պետք է թափեք, որպեսզի կարողանաք հաղթահարել ձեր առջև ծառացած խոչընդոտները: Կարող են ամենատարբեր տարաձայնություններ ծագել աշխատանքային ընկերների հետ, դրանից բացի՝ վտանգ կա, որ ղեկավարության վեճը կարող է երկարատև կոնֆլիկտի սկիզբ դնել: Հետևեք, որ ձեր բոլոր արտահայտությունները խստագույնս ծանրակշիռ լինեն: Ծուլությունն ու ինչ-որ բանի վրա կենտրոնանալ չցանկանալը ձեզ անվերջ խանգարում են ավարտին հասցնել անգամ ամենապարզ գործերը:

 

Խեցգետին։ Օրը զերծ չէ խնդիրներից, սակայն դուք չեք կորցնում ձեր լավատեսությունը, և դա ձեզ առանձնակի հրապուրիչ է դարձնում շրջապատի աչքում: Դուք ձգողական եք ամենատարբեր մարդկանց համար, սակայն դրա հետ մեկտեղ բավական արագ կողմնորոշվում եք, թե ում հետ արժե գործ բռնել, իսկ ումից արժե հեռու մնալ: Հնարավոր է ընկերական և ռոմանտիկ նոր հարաբերությունների սկիզբ, իսկ ահա նոր գործընկերների հետ բեղմնավոր պրոֆեսիոնալ համագործակցությունը քիչ հավանական է: Օրը հարմար է ցանկացած ուղևորության համար, դուք չեք հոգնի, եթե անգամ պետք լինի ճանապարհի վրա շատ ժամանակ կորցնել:

 

Առյուծ։ Այսօր գերիշխում են դրական միտումների ազդեցությունները, և օրն էլ ձեզ համար բավական բարենպաստ է դասավորվում: Հնարավոր է բարդ պրոֆեսիոնալ խնդրի հարթում, որը ձեզ երկար ժամանակ չէր հաջողվում: Բարենպաստ օր է նաև նոր գործընկերների հետ բեղմնավոր համագործակցություն սկսելու, նոր աշխատանքի տեղավորվելու համար: Չեն բացառվում դրամական մուտքերը: Օրը միանգամայն հարմար է ընկերական հանդիպումների և ռոմանտկ բնույթի ժամադրությունների, ինչպես նաև այնպիսի մարդկանց հետ շփվելու համար, ովքեր ձեզ համար միշտ թանկ են եղել: Հաջող կանցնեն ձեր իմիջի հետ կապված փոփոխությունները:

 

Կույս։ Օրվա առաջին կեսը բավական հաջող է դասավորվում: Այն հարմար է գործնական բնույթի բանակցությունների, ազդեցիկ մարդկանց հետ հանդիպելու, կարևոր հարցեր քննարկելու համար: Հնարավոր կլինի ղեկավարության և աշխատակիցների աջակցությունը ստանալ, ինչի շնորհիվ իրականություն են դառնում մի շարք համարձակ պլաններ: Oրվա երկրորդ կեսին կուժեղանա բացասական միտումների ազդեցությունը, ինչը կարող է ձեր պլանների խափանման պատճառ դառնալ: Հնարավոր են կոնֆլիկտային իրավիճակներ, վիճաբանություններ:

 

Կշեռք։ Բոլոր այն խնդիրները, որոնք բոլորովին վերջերս ձեզ լրջորեն անհանգստացնում էին, այսօր ձեզ թվում են աննշան, ուշադրության անարժան: Փոխարենն ի հայտ են գալիս նոր, հետաքրքիր գործեր և խնդիրներ, որոնց լուծումը ձեզ միայն հաճույք է պատճառում: Շրջապատը ձեզ հարգում է ձեր ծանրակշիռ և հիմնավորված պնդումների և առաջարկների համար: Մտերիմներին դուք վերաբերվում եք ըմբռնումով, ներողամիտ եք նրանց թուլությունների հանդեպ, ինչը ձեզ օգնում է խուսափել կոնֆլիկտներից ու վեճերից, եթե անգամ ձևավորվում է ձեզ համար անհարման իրավիճակ:

 

Կարիճ։ Այսօր ձեր յուրաքանչյուր քայլը պետք է մտածված լինի․ առանց զգուշավորության, շրջահայացության և ուշադրության կենտրոնացման դուք չեք կարող որևէ բանի հասնել: Եթե ցանկանում եք լավ խորհուրդ ստանալ, դիմեք ոչ շահագրգիռ անձանց, թեկուզ նրանց, ովքեր լիովին տեղեկացված չեն իրավիճակից: Մի շտապեք նոր գործեր ձեռնարկել, իսկ եթե, այնուամենայնիվ, ձեռնարկում եք, հույս մի ունեցեք, որ թեթև և արագ հաղթանակներ կլինեն: Անձնական բնույթի հարաբերությունների առումով օրը միանգամայն բարենպաստ է, դուք հեշտությամբ եք լեզու գտնում բոլորի հետ, կես խոսքից հասկանում եք նրանց, ում սիրում և համակրում եք:

 

Աղեղնավոր։ Կարևոր գործերնլավելի լավ է պլանավորել օրվա առաջին կեսին․ դա այն ժամանակահատվածն է, երբ դուք առավել հեշտությամբ եք կենտրոնանում և տրամադրվում լուրջ գործեր անելու: Վատ չեն անցնի գործնական բանակցությունները, եթե դուք դրսևորեք համառություն և չգնաք զիջումների: Շանս կա ստանալու առաջարկ, որը ձեր առջև նոր հեռանկարներ կբացի: Օրվա երկրորդ կեսը կդասավորվի ոչ այնքան հաջող, հնարավոր են բազմաթիվ մանր թյուրիմացություններ, նյարդայնացնող բարդություններ: Երբեմն շատ դժվար կլինի խուսափել մտերիմների հետ վեճերից:

 

Այծեղջյուր։ Բարենպաստ օր է բանակցությունների և այնպիսի մարդկանց հետ շփվելու համար, ովքեր ձեզ համար թանկ են, և դուք կցանկանայիք նրանց համակրանքը շահել: Կարելի է գործել այնպես, ինչպես թելադրում է ձեր սիրտը, խախտել ավանդույթները, իսկ երբեմն էլ` էթիկետի նորմերը: Որքան ավելի բաց և անկեղծ լինեք մտերիմ մարդկանց հետ, այնքան ավելի ներդաշնակ կդասավորվեն նրանց հետ ձեր հարաբերությունները: Օրվա երկրորդ կեսին կարող են ծագել ֆինանսական դժվարություններ, չի բացառվում, որ պահանջվեն չնախատեսված ծախսեր: Ուղևորություններում զգույշ եղեք, ձեր ուղեկիցները կարող են խարդախություններ անել ձեր հանդեպ:

 

Ջրհոս։ Օրվա առաջին կեսը հարմար է բարդ ու խճճված գործերի համար: Կարելի է կարևոր որոշումներ ընդունել, առաջին հերթին` կապված պրոֆեսիոնալ և կոմերցիոն գործունեության, աշխատավայրը փոխելու, նոր գործընկերների հետ համագործակցություն սկսելու, գործարքներ կնքելու հետ: Հաջողությունը ձեր կողմն է, շատ բան տրվում է սովորականից ավելի հեշտ: Իսկ ահա օրվա երկրորդ կեսն իր հետ մի շարք խնդիրներ է բերում, ինչը ձեզ կարող է ստիպել մտորել արված ընտրության ճիշտ լինելու շուրջ: Երեկոյան արժե հանդիպել հին ընկերների հետ, ժամանակն անցկացնել այնպիսի մարդկանց հետ, ովքեր ձեզ հասկանում են:

 

Ձկներ։ Այսօր ոչ վատ արդյունքների կարելի է հասնել այն բանի շնորհիվ, որ դուք տեղում չեք նստում, մշտապես նախաձեռնություն եք ցուցաբերում, չեք սպասում, որ ուրիշները ձեր փոխարեն անեն բարդ գործերը: Կարելի է հեռու գնացող պլաններ կառուցել, փորձել նպատակին հասնելու նոր մեթոդներ: Հնարավոր են հաջող գործնական ուղևորություններ, դուք հնարավորություն ունեք կնքելու շահեկան գործարքներ արտասահմանյան գործընկերների հետ: Մի մոռացեք զգուշավորության մասին, երբ գործ ունեք փողի հետ, հատկապես ուրիշների: Ցանկալի է հետաձգել կենցաղային տեխնիկայի, ավտոմեքենայի գնումը:

 

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank