Վթար Արզնի-Աբովյան ճանապարհին. 1զոհ, 1վիրավոր
SOCIETYՄարտի 28-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Արզնի-Աբովյան ճանապարհին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։ 47-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Մարտի 29-ին, ժամը 08.05-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Նիսանի» 47-ամյա վարորդ Վաչագան Գրիգորյանը մահացել է։
Մարտի 29-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 31-ամյա ուղեւորը եւ տվել խոստովանական բացատրություն, որ «Նիսանի» ղեկին եղել է ինքը։ Կատարվում է քննություն։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



