Ռոբենը «Բավարիայից» հեռանալու ցանկություն չունի
SPORT«Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը հայտարարել է, որ այլ ակումբում հանդես գալու մտադրություն չունի: Ավելի վաղ բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որոնց համաձայն` Ռոբենի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Երբեք չեմ մտածել «Բավարիայից» հեռանալու մասին: Ես երջանիկ եմ Մյունխենում, իմ ընտանիքը` ևս: Ակումբի ղեկավարության հետ մինչև 2017 թվականը նախատեսված պայմանագիր ունեմ: Ֆուտբոլում պետք չէ հեռավոր ապագային նայել, բայց այս պահին ինձ ամեն ինչ դուր է գալիս»,-ասել է Ռոբենը «TalkSport»-ին տված հարցազրույցում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



