Էլեն Ասատրյանը՝ իր և Նորայր Եղյանի սիրավեպի մասին
LIFEԴերասան Նորայր Եղյանը և դերասանուհի Էլեն Ասատրյանը երբեմն համատեղ լուսանկարներ են հրապարակում, ինչը նրանց հետևորդներին հաճախ է հիմք տվել կարծելու, որ նրանք սիրավեպ ունեն։
Tert.am Life-ը կապ է հաստատել Էլենի հետ՝ պարզելու շրջանառվող լուրերի հավաստիությունը։
Դերասանուհին հերքեց այս խոսակցությունները՝ նշելով․ «Նորայր Եղյանի հետ շփվում եմ 2013 թվականից։ Մենք շփվել ենք գործնական, շփվում ենք ընկերական, բայց մինչ օրս մեր միջև ոչ մի անձնական խոսակցություն, թեմա, անգամ, ակնարկ չի եղել ու չի լինի։ Ես և Նորայրը շատ լավ ընկերներ ենք։ Նման թեմաներ առհասարակ չեմ սիրում, ես հասարակության կարծիքի համար պատասխանատու չեմ, թե մեր ընկերությունը ինչպես կմեկնաբանվի։ Ուղղակի ուզում եմ, որ այս թեման վերջնական հերքվի»։
Նշենք, որ ավելի վաղ նրանք միասին ներկայացել են մի շարք նախագծերում, այդ թվում՝ «Երևի» հեռուստասերիալում։