Ես ապահարզան եմ ներկայացնում․ Օքսանա Սամոյլովան ու Ջիգանը բաժանվում են (լուսանկարներ)
LIFEՌեփեր Ջիգանի և Օքսանա Սամոյլովայի ընտանիքում սկանդա
Այժմ երկրպագուները լրջորեն անհանգստացած են զույգի համար, որոնց կյանքը դեռ մի քանի օր առաջ կատարյալ էր թվում: Այս ընտանիքի խնդիրները նկատելի դարձան մոտ մեկ ամիս առաջ, երբ Ջիգանը սոցցանցերում ուղիղ հեռարձում է արել, որի ընթացքում եղել է ոչ սթափ վիճակում: Երաժիշտը իր դուստրերից գարեջուր է ուզել և անպարկեշտ բառապաշարով արտահայտվել երեխաների ներկայությամբ:
Օքսանա Սամոյլովան խախտել է լռությունը ու հանդես եկել հայտարարաությումբ։
Դժվար է նման որոշում կայացնել 10 տարվա համատեղ կյանքի ու 4 երեխաների հանգամանքը հաշվի առնելով, սակայն ես ապարհարզանի համար եմ դիմել, գրել է նա։ Համատեղ կյանքի 10 տարիները նրա կողմից խաբեություն էին, իսկ ես ապրում, հավատում ու վստահում էի նրան։ Նա այնպիսի բաներ էր խոսում, երդվում մեր երեխաների առողջությամբ, աղաչում չհավատալ բամբասանքներին, երդվում էր որ միայն ինձ է սիրում ու երբեք չի դավաճանել։ Իսկ ես հավատում էի նրան, որովհետև ես նման խաբեության ու ստի սովոր չէի։ Ես բարի ու միամիտ եմ, ես չէի հասկանում, թե ինչպես կարելի է այդպես վարվել։ Մենք անգամ չէինք էլ վիճում, ես տեսնում էի, որ նա ինձ սիրում է, մենք իդեալական կյանք ունեինք ու հիասքանչ երեխաներ, մենք երջանիկ էինք։ Ես չէի պատկերացնում, որ քո հարազատ հոգին այդպիսի հարված կարող է քեզ հասցնել։
Իսկ երկրորդ պատճառը Դուք ինքներդ եք տեսնում։ Ես միշտ պայքարել եմ հանուն ընտանիքի, որ երեխաներս մայրիկ ու հայրիկ ունենան։ Բայց հիմա այլ տարբերակ չունեմ։ Ես չեմ ուզում որ իմ երեխաներն այս դժոխքը տեսնեն։ Մեր ընտանիքի հետ կատարված այս ամենը միայն նրա պատճառով է։ Ես չգիտեմ ինչ եմ անելու 4 երեխաների հետ, բայց ես պետք է ուժեղ լինեմ , ավելի ուժեղ, քան երբևէ, - գրել է Օքսանան։