Ադրբեջանցի շախմատիստները ցավակցել են Լևոն Արոնյանին
SPORTՇախմատային աշխարհը, այդ թվում՝ ադրբեջանցի գրոսմայստերները, ցավակցություն են հայտնում հայ շախմատիստ Լևոն Արոնյանին՝ կնոջ մահվան կապակցությամբ:
Լևոն Արոնյանին իրենց ցավակցական խոսքերն են հղել Գարի Կասպարովը, ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրան, նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանան, ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը և այլք: Ցավակցական գրառումներ են կատարել նաև ադրբեջանցի գրոսմայստերներ Ռաուֆ Մամեդովն ու Թեյմուր Ռաջաբովը:
«Ցավակցում եմ... դիմացի'ր, Լևոն», - իր թվիթերյան էջում գրել է Մամեդովը:
«Խորապես ցավակցում եմ, Լևոն...», - գրել է Ռաջաբովը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



