Թոքաբորբից մահացել է օպերային երգչուհի Աննա Սարդարյանը
CULTUREՀիսուն տարեկանում մահացել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը հայտնել է, որ Սարդարյանը մահացել է մարտի 31-ին: «Մեզ հասած տեղեկություններով նրա մահվան պատճառը թոքաբորբն է»,-նշել է Կիրակոսյանն ու հավելեց, որ հավելյալ ինֆորմացիա երգչուհու մահվան մասին չունեն:
Երգչախմբի անդամները վերջին անգամ օպերային թատրոնում են եղել մարտի 13-ին:
Թատրոնի ամբողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում Աննա Սարդարյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



