Yerevan, 22.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Պետությունը ոչ թե պետք է պարտքով փող տա, այլ ծախսերի մի մասն ուղղակի իր վրա վերցնի»

INTERVIEW

Առկա ճգնաժամային իրավիճակում, երբ կա նաև հնարավոր տնտեսական հետևանքների որոշակի պատկեր, կառավարությունը շարունակում է տնտեսական ու սոցիալական փաթեթներ ներկայացնել: Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի խոսքով, ընդհանուր առմամբ, աջակցության այն գործիքները, որոնք միտված են լինելու տնտեսական ճգնաժամային իրավիճակի գնահատմանը, միտված են տնտեսվարող սուբյեկտների համար որոշակի լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելու հասանելիությանը: 

«Դրանք հիմնականում փոխատվական, արտոնյալ միջոցներ են: Ավելի կոնկրետ՝ պարտքով միջոցների ձեռքբերմանն են ուղղված: Բավարա՞ր են, թե՞ ոչ, դժվար է ասել, որովհետև չկա համեմատության հիմքը: Այսինքն, հստակ ձևակերպված չէ նպատակադրումը, պարզ չէ ռազմավարությունը: 

Բացի այդ, դրված նպատակների մեջ որոշակի հակասություններ կան: Հաշվի առնելով նաև մեր այսօրվա ոչ ստանդարտ իրավիճակը, մարտահրավերները՝ կարող ենք ասել, որ թե՛ որոշումներում, թե՛ մի շարք ծրագրերում դրված նպատակի ու աջակցության բնույթի միջև խզում կա,-«Փաստի» հետ զրույցում ասաց Թ. Ավետիսյանը:

Ընդգծելով, որ կառավարությունն առաջարկում է փաթեթներ, որտեղ իրական նպատակը տնտեսական գործունեության ակտիվացումն է, մեր զրուցակիցը միևնույն ժամանակ այլ խնդրի մասին շեշտեց. 

«Արտոնյալ վարկեր կամ տնտեսական գործունեության այլ գործիքներ են առաջարկվում: Այդուհանդերձ, երբ տնտեսվարողները վարկ են վերցնում, անկախ նրանից՝ այդ վարկն արտոնյալ է, թե ոչ, նշանակում է, որ նրանք պետք է մտածեն նաև այն մարելու մասին: Բազմաթիվ աջակցման գործիքներ կարող են լինել, բայց, ըստ էության, կառավարությունը գնացել է արտոնյալ պայմաններով վարկային ռեսուրսների, փոխատվական միջոցների հասանելիության հնարավորություն ստեղծելու ճանապարհով: 

Նպատակը պարզ է՝ անուղղակիորեն նպաստել, որ տնտեսվարող սուբյեկտները կարողանան իրենց հարկային և աշխատավարձային պարտավորությունները կատարել: Վերջնարդյունքում, սակայն, վարկային միջոցներն ուղղվելու են հարկերի վճարմանը և սոցիալական խնդիրների լուծմանը: Իրականում ստացվում է՝ պարտքով փող ենք տալիս, այսինքն, պետությունը նպաստում է, որ տնտեսվարողները էժան վարկային միջոցներ ստանան, որ դրանցով վճարեն հարկեր, մեղմեն աշխատավարձային պարտավորություններն ու սոցիալական խնդիրները: 

Բայց այս բանաձևի մեջ բիզնեսի շահը չկա, որովհետև բիզնեսի շահը պետք է արտացոլված լիներ շահույթով. շահույթին նպաստելու, տնտեսվարողների վնասները, ծախսերը կրճատելու հստակ ուղենիշը չի երևում: Այս պարագայում չի բացառվում, որ տնտեսվարողները կարող են գործունեությունը դադարեցնելու ճանապարհով գնալ, պարզապես չվճարել հարկերն ու աշխատանքից զանգվածային ազատումների դիմել: Այսպիսի այլընտրանքի դեպքում իրենք չեն ծախսում գումարներ, չեն վերցնում թեկուզև արտոնյալ վարկով տրված գումարները, չեն ստանձնում լրացուցիչ պարտավորություններ, պարտքեր չեն կուտակում ու վաղն էլ չեն պատրաստվում մարել այն պարտավորությունները, որոնք այսօրվա ծախսից են առաջանում»: 

Նա ընդգծեց՝ կարևոր է հասկանալ վերոնշյալը՝ գնահատելու համար նաև կառավարության ծրագրերը: «Իրականում կառավարության ծրագրերը մեկը մյուսից մի քիչ տարբեր են, բայց, մեծ հաշվով, կա՛մ վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում են, կա՛մ գործատուին միանվագ ինչ-որ աջակցության ձևեր, որոնք համարժեք չեն գործատուի կողմից ակնկալվող ծախսին: Իսկ եթե համարժեք չեն, ապա վնասը կրկին մնում է տնտեսական արդյունք ստեղծողների՝ գործատուի և աշխատողի ուսերին:

 Պետությունն այդ ծախսերն իր վրա վերցնելու ուղիղ մասնակցային դերը հնարավորինս փորձում է նվազեցնել՝ փոխարենն առաջարկելով փոխատվական ու արտոնյալ միջոցներ: Չեմ կարծում, որ սա կլուծի խնդիրը, հատկապես, երբ վիրուսով պայմանավորված այս իրավիճակը երկարաձգվի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ նման դեպքում հնարավոր է ուղղակի գործունեության դադարեցումներ լինեն:

«Սա ամենավատ սցենարը կլինի, որի դեմն առնելու համար պետությունը պետք է իր ուղիղ մասնակցությունը բերի. «Կարճ ասած՝ պետությունը ոչ թե պետք է պարտքով փող տա, այլ ծախսերի մի մասն ուղղակի իր վրա վերցնի: Մասնավորապես, կա՛մ կարող է հարկային բեռը ժամանակավորապես նվազեցնել, կա՛մ փոխատվական միջոցներ տրամադրելու փոխարեն, օրինակ, աշխատավարձի վճարման հարցում իր ուղիղ աջակցությունը տրամադրել: 

Այս ճանապարհը ձեռնտու է նաև հենց պետության համար, քանի որ եթե տնտեսվարողները գործունեությունը դադարեցնելու կամ լուծարման որոշում կայացնեն, հարկեր չեն վճարվելու, իսկ աշխատանքից ազատվածների սոցիալական բեռը ևս կրելու է պետությունը: Օր առաջ պետք է կանխարգելել այս սցենարը՝ պետությունն իր ուղիղ մասնակցությունը պետք է ունենա, որպեսզի բեռը համարժեք կիսվի գործատուների, աշխատողների և պետության միջև»:  

Հարցին՝ վերոնշյալն իրականացնելու համար ի՞նչ ռեսուրսներ, մասնավորապես, ֆինանսական ի՞նչ հնարավորություններ ունենք, Թ. Ավետիսյանը պատասխանեց.

«Առհասարակ յուրաքանչյուր երկրի ունեցած ռեսուրսներն ու միջոցները սահմանափակ են լինում, մինչդեռ ծախսային ուղղությունները միշտ ավելի շատ են ու կան անսահմանափակ պահանջմունքներ: Սա՝ անկախ երկրի զարգացածության աստիճանից: 

Ինչ վերաբերում է մեզ, ապա 2018, 2019, 2020 թվականներից սկսած հարկային մուտքերը պերմանենտ աճել են: Հենց երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետը նշեց, որ ընդհանուր հարկային մուտքերն այս տարվա առաջին եռամսյակի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 8 տոկոսով: Այսինքն, մենք, բարեբախտաբար, հարկային մուտքերի ավելացում ունենք, ինչն աղբյուր է: Երկրորդ՝ սա ստանդարտ իրավիճակ չէ, և չենք կարող այս պարագայում մեզ մոտ «ընդունված» ձևով ասել՝ բերված ծրագիրը, գաղափարը լավն է, բայց միջոցներ դեռ չկան, երբ լինեն՝ կանդրադառնանք: 

Հիմա ճգնաժամային իրավիճակ է, և անորոշությունն այն աստիճանի է, որ որևէ մեկը չի կարող հստակ կանխատեսել՝ ո՞ր սցենարը կյանքի կկոչվի, ինչպիսի՞ հետևանքներ կունենանք, ու որքա՞ն սա կտևի: Այս պարագայում պետք է առաջնորդվել հետևյալ տրամաբանությամբ. խնդիրը ոչ թե հետևանքները վերացնելու, այլ կանխարգելման վրա պետք է դրվի: Օրինակ՝ չպետք է սպասել, տեսնել, թե քանի մարդ է ազատվում աշխատանքից, քանի ընտանիք է այդ պատճառով դառնում աղքատ, որ հետո նրանց աղքատության նպաստ տանք: Ծախսերն ամբողջությամբ պետք է կոնսոլիդացվեն ու ծառայեցվեն կանխարգելմանը: Կանխարգելման պարագայում նվազ կլինի թե՛ պետության բեռը, թե՛ տնտեսական ու սոցիալական հետևանքները: Սա շատ կարևոր է հատկապես սահմանափակ ռեսուրսների պարագայում: 

Երրորդ կարևոր հանգամանքն այն է, որ այս պահին եղած ռեսուրսները պետք է առավելագույն արդյունավետությամբ ծախսվեն: Չպետք է լինի որևէ ծրագիր, որում ձևակերպված նպատակն ու իրականացման մեխանիզմն իրարից տարբեր լինեն: Օրինակ՝ երբ աշխատանքը կորցրած մարդկանց միանվագ դրամական աջակցություն ես տալիս, դա խնդրի լուծում չէ: 

Նույն 100 հազար միանվագ դրամական աջակցությունը բավարար չի լինի անգամ երկու անձի մեկ ամսվա կենսապահովման նվազագույն զամբյուղի ձեռքբերման համար: Միանվագ աջակցությունը միանշանակ համարժեք չէ այս իրավիճակին: 

Այդ աջակցությունը պետք է շատ հստակ ու թիրախավորված խմբերին տրվի, ու պետք է լինի այնքան ժամանակ, քանի դեռ այս իրավիճակը հաղթահարված չէ: Մեծ հաշվով, երբ կան ոչ համարժեք ծրագրեր, հաշվի չի առնվել օբյեկտիվ իրավիճակը, կա ռիսկ, որ վերոնշյալ միջոցները պարզապես կփոշիանան»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School