Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ
LIFE
Նոր կորոնավիրուսը չի փոխանցվում օդով, այն փոխանցվում է միայն այսպես կոչված կաթիլային ճանապարհով՝ պնդում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները:
Կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ վարակումը տեղի է ունենում մարդու օրգանիզմ փոքր կաթիլների թափանցման ճանապարհով, որոնք արտադրվում են հիվանդ մարդու փռշտոցի կամ հազի հետեւանքով: Վարակումը տեղի է ունենում, երբ «վարակակիրը» եւ «զոհը» գտնվում են իրարից առնվազն 1 մետր հեռավորության վրա: Այդ պատճառով խորհուրդ է տրվում հեռավորություն պահպանել:
Փորձագետների խոսքով՝ կաթիլները, որոնք պարունակում է կորոնավիրուսը, շատ ծանր են եւ երկար չեն մնում օդում եւ մակերեսների վրա: Այդ պատճառով, եթե անցնեք այն վայրով, որտեղով անցել է հիվանդ մարդը, վարակվելու շանսը գրեթե զրոյական է:
ԱՀԿ-ն հիշեցնում է, որ պետք է պահպանել հեռավորությունը: Բացի այդ, չի կարելի դիպչել մակերեսներին, պետք է որքան հնարավոր է հաճախ լվանալ ձեռքերն ու ախտահանել դրանք սպիրտ պարունակող միջոցներով: