Իրաքն օտարերկրյա ցամաքային զորքերի օգտագործման կարիք չունի. վարչապետ
INTERNATIONAL NEWSԻրաքն իր տարածքում օտարերկրյա ցամաքային զորքերի օգտագործման կարիք չունի: Այդ մասին, դեկտեմբերի 1-ին հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին:
Ինչպես գրում է Reuters գործակալությունը, ալ Աբադիի այս հայտարարությունը հնչել է ԻՊ-ի դեմ պայքարելու համար Իրաք հատուկ ստորաբաժանում ուղարկելու մտադրության վերաբերյալ ԱՄՆ-ի իշխանությունների հայտարարությանն ի պատասխան:
«Իրաքի կառավարությունն ընդգծում է, որ ցանկացած ռազմական գործողություն կամ Իրաքի ցանկացած վայրում օտարերկրյա զորքերի որեւԷ տեղաբաշխում չի կարող տեղի ունենալ առանց Իրաքի իշխանությունների հաստատման, պաշտոնական Բաղդադի հետ գործողությունների կոորդինացման եւ Իրաքի ինքնիշխանության լիակատար հարգման»,- ասել է ալ Աբադին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



