Պետդեպարտամենտը նշել է Քերիի եւ Լավրովի առաջիկա զրույցի թեմաները
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կայանալիք հանդիպմանը կարծարծի սիրիական ճգնաժամի կարգավորման հարցը, կքննարկի Սու-24-ի խոցման հետ կապված իրադրությունը եւ Ուկրաինան: Այդ մասին, հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մար կ Թոները:
«Նրանք կքննարկեն Սիրիայի իրադրության կարգավորման Վիեննայի գործընթացը, ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպը եւ Ուկրաինան՝ տեղի իրադրությունը, Մինսկի համաձայնությունների կատարման ընթացքը»,- ասել է Թոները:
Ավելի վաղ Պետդեպում հայտնել են, որ Քերին պլանավորում է Լավրովի հետ հանդիպում անցկացնել ԵԱՀԿ-ի հանդիպման շրջանակներում, որը տեղի կունենա Բելգրադում դեկտեմբերի 3-4-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



