Իսկ գիտե՞ք, թե ինչ կլինի ձեզ հետ, եթե օրական 200 գրամից ավել ընկույզ ուտեք. ա՜յ քեզ բան. սա ինձ համար նորություն էր
LIFEԸնկույզը օգտակար և անհրաժեշտ նյութերի շտեմարան է, այն օգնում է օրգանիզմը տոնուսի մեջ պահել, կիրառվում է բակտերիալ և վիրուսային ինֆեկցիաների, քաղցկեղային հիվանդությունների բուժման համար:
Օգնում է պահպանել իմունիտետը: Ընկույզի տերևները օգտագործվում են վերքերի ապաքինման համար, օգտակար է հիպերտոնիայի, սիրտ-անոթային հիվանությունների դեպքում:
Սակայն ընկույզի օգտագործումը պետք է լինի չափավոր: Օրական կարելի է օգտագործել 150-200 գ ընկույզ: Նշված չափաբաժնից ավել օգտագործումը կարող է մի շարք բացասական հետևանքներ ունենալ. ցան, գլխուղեղի անոթների սպազմ, սրտառնոց, փսխում, փորլուծություն:
Դա պայմանավորված է նրանով, որ տվյալ մթերքը բարձր կալորիականություն ունի և դժվար է մարսվում: Նրանք ովքեր խիստ դիետա են պահում պետք է խուսափեն ընկույզի օգտագործումից:
Հղիները և կերակրող մայրերը ընկույզ կարող են օգտագործել շատ քիչ քանակությամբ:
Երեխաներին ընկույզ կարելի է տալ 3 տարեկանից սկսած և խիստ չափավոր:
Ընկույզի չափից շատ օգտագործման դեպքում երեխայի մոտ կարող են նկատվել հետևյալ նշանները
Ցավ լյարդում, Բարձր ջերմություն, Գլխացավ, Անհանգստություն աղիներում:
Այս նշանների դեպքում պետք է շատ ջուր խմել և համապատասխան դեղորայք ընդունել: Վերը ասվածը չի նշանակում, որ պետք է հրաժարվել այդ արժեքավոր մթերքից, պետք է պարզապես չափավոր օգտագործել: