Ինչպես բրնձի միջոցով մաքրել մաշկը, ազատվել պզուկներից, հետքերից և սպիտակեցնել ու հարթեցնել այն
LIFEԲրինձը ոչ միայն շատ համեղ մթերք է, նաև այն հիանալի կոսմետիկ միջոց է։ Բրինձը կարող է մի շարք առողջական հարցերում օգտակար լինել։
Այն օգտակար է սիրտ-անոթային համակարգին, օնկոլոգիական խնդիրներ ունեցողների համար և այլն։ Բայց առավել հիանալի միջոց է կոսմետիկ նպատակների համար։
Ինչպես բրնձի միջոցով մաքրել մաշկը, ազատվել պզուկներից, հետքերից և սպիտակեցնել ու հարթեցնել այն։ Պատրաստեք այս բաղադրատոմսը բրնձով։
Բաղադրամասեր
2 ճաշի գգալ լավ որակի հատիկավոր բրինձ, 2 թեյի գդալ մեղր,
2 թեյի գդալ թարմ կաթ, 1 բաժակ ջուր, 0,5 թեյի գդալ կտաբատի յուղ
Պատրաստման եղանակը
Խաշեք բրինձը և անցկացրեք քամիչով։ Ջուրը առանձնացրեք։ Շիլայի մեջ ավելացրեք գոլ կաթ և մեղր:
Վերջում ավելացրեք կտավատի յուղը և լավ խառնեք։
Օգտագործման եղանակը
Քսեք դիմակը մաքրած դեմքին, թողեք, մինչև այն ամբողջությամբ չորանա: Հեռացրեք միջոցը նախապես պահված եփուկի օգնությամբ:
Այս դիմակն օգտագործեք 10 օրը 2 անգամ։ 1 ամիս անց կնկատեք զարմանալի փոփոխությունները։