Ավելի արդյունավետ միջոց նույնիսկ դեղատանը չես գտնի. ոջիլների և անիծների դեմ գերհզոր միջոց
LIFEՊեդիկուլյոզը գլխի մաշկի և մազերի մակաբուծային հիվանդություն է: Ոջիլները մարդուց մարդուն են փոխանցվում սերտ շփման ժամանակ:
Եթե նկատել ես հետևյալ ախտանիշերը, անմիջապես գործիր՝
- Միջատների խայթոցների հետքեր կամ փոքր վերքեր:
- Ուժեղ քոր միջատի կծածի տեղում:
- Քերծվածքներ կծած տեղերում:
- Մեծացած ավշահանգույցներ թարախային վարակի միանալու հետևանքով:
- Մազերի մեջ անիծների առկայություն:
Ոջիլների և անիծների դեմ միջոց
Ոջիլների դեմ ամենագործուն տնային միջոցը քացախն է համարվում: Այն բավական արդյունավետ է: Միակ բացասական կողմը տհաճ հոտն է:
Քացախի հոտը շնչելով՝ ոջիլները թուլանում են և հեշտությամբ մաքրվում:
Ինչպես ոջիլներից ազատվել տնային պայմաններում
Անհրաժեշտ բաղադրիչները՝
- Քացախ
- Լոգանքի գլխարկ կամ պոլիէթիլենային տոպրակ
- Մակաբույծները հանելու սանր
- Մաքուր սրբիչ
1. Նախ պետք է ճիշտ լուծել քացախը՝ քիմիական այրվածքից խուսափելու համար: Ամեն 100 մլ տաք ջրին պտք է 1 ճ. գ. 9%-անոց քացախ ավելացնել: Լուծույթի քանակը կախված է մազերի քանակից:
2. Պատրաստի լոծույթով թրջում ենք մազերը:
3. Հետո պետք է գլուխը 30 րոպեով (կարելի է նաև ավելի շատ) փաթաթել պոլիէթիլենային փաթեթով կամ լոգանքի գլխարկով:
4. Մազերը սանրում ենք այնպես, որ հնարավորինս շատ մակաբույծներ ու ձվեր թափվեն:
5. Պրոցեդուրայից հետո մազերը լվանում ենք առատ ջրով:
6. Մեկ անգամով ոջիլներից ազատվել չի հաջողվի: Անհրաժեշտ է այդ պրոցեդուրան մեկ շաբաթ հետո կրկնել: