Ահա, թե ինչու են խորհուրդ տալիս շատ տանձ ուտել. Այն շատ բուժիչ հատկություն ունի, որի մասին շատերը չգիտեն
LIFEՏանձն իսկապես զարմանահրաշ միրգ է: Այն պարունակում է А, В1, В2, В3, В5, В5, В9, В12, С, Е և К վիտամիններ և վիտամինային խմբեր: Այն նաև հարուստ է կալիումով, երկաթով, պղնձով, ցւնկով, ֆոսֆորով, կալցիումով, մագնիումով, և նատրիումով: Տանձը պարունակում է նաև ֆոլիաթթու, կատեխիններ, ազոտային նյութեր և մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ մանրաթելեր:
Տանձի պարբերաբար օգտագործումը օգնում է վերացնել տոքսինները եւ ծանր մետաղները:
Տանձն օգտակար է ստամոքսի խանգարման դեպքում, այն դրական է ազդում սիրտ-անոթային համակարգի վրա, լայն կիրառություն ունի որպես միզամուղ միջոց:
Բացի այս ամենը, տանձը օգտակար է շաքարային դիաբետի, ճարպակալման դեպքում:
Այն բարձրացնում է իմունիտետը, օգնում է օրգանիզմին դիմադրել դեպրեսիայի և ստրեսի դեպքում: Տանձը նաև շատ օգտակար է ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի դեպքում, քանի որ ֆրուկտոզայի պարունակությունը գերազանցում է գլյուկոզայի չափը:
Ինչպես ճիշտ ուտել տանձը
Խորհուրդ չի տրվում տանձն ուտել սոված փորին.
Ցանկալի չէ տանձը համատեղել թարմ կաթի հետ, չեռացրած ջրի և ցանկացած ծանրամարս սննդի հետ:
Մարդիկ, ովքեր ստամոքսի խոց ունեն, տանձ օգտագործելուց առաջ ավելի լավ է խորհրդակցեն բժշկի հետ: