Երիտասարդը մի դրամապանակ գտավ և այն վերադարձրեց տիրոջը, երկու շաբաթ անց նա հաղորդագրություն ստացավ
LIFEԵրիտասարդը մոտեցավ մեքենային և հանկարծ անիվի մոտ գետնին տեսավ մի դրամապանակ: Մի քանի րոպե սպասեց, մտածելով որ հնարավոր է, որ տերը մոտակայքում է և շուտով կհայտվի: Բայց այդպես չեղավ: Նա բացեց դրամապանակը, գտավ որոշ տվյալներ, որոնց շնորհիվ գտավ դրամապանակի տիրոջը:
Դրամապանակի տերն ու նրա կինը աչափ ուրախացան և ի սրտե շնորհակալություն հայտնեցին:
Երկու շաբաթ անց նա մի հաղորդագրություն ստացավ, որը նրան սաստիկ հուզեց,և նա հասկացավ, թե իսկապես ինչպիսի ազնիվ արարք է գործել.
«Հարգելի երիտասարդ, հավանաբար դուք մոռացել եք մեր մասին, բայց մենք ձեզ հիշում ենք: Դուք մեզ վերադարձրիք ամուսնուս դրամապանակը: Ձեզ հետ տեսնվելուց հետո երկու օր անց ամուսինս հանկարծամահ եղավ:
Նույն օրը, երբ դրամապանակը վերադարձրիք, նա ինձ խնդրեց ձեզ ուղարկել 50 դոլար: Ներեցեք, որ ուշացումով եմ փոխանցում: Ես շնորհակալ եմ ձեզանից իմ որդուն լավ օրինակ ծառայելու համար, ես շատ կցանկանայի, որ իմ որդին էլ ձեզ պես ազնիվ մարդ դառնա»: