Մարալիկում կորոնավիրուսից մահացածի հուղարկավորությանը նրա մեկուսացած կինը չի մասնակցել
SOCIETYԿորոնավիրուսից մահացած 68-ամյա տղամարդուն այսօր հուղարկավորել են Մարալիկում: Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ դին փակ դագաղով են բերել ու թաղել:
«Կինը մեկուսացված է, որդին էլ արտերկրում է, կարծեմ, չգիտեմ՝ եկավ հասավ, թե չէ»,-ասաց համայնքի ղեկավարը և նշեց, որ հուղարկավորությանը մասնակցել է մոտ 15 մարդ:
Արտակ Գևորգյանից տեղեկացանք, որ համայնքում վարակի հաստատված նոր դեպքեր չկան, մահացած տղամարդու շփման շրջանակն էլ մեկուսացված է:
Հիշեցնենք, որ 68-ամյա մարալիկցի տղամարդը մահացել էր ապրիլի 6-ին, մահվան պատճառը կորոնավիրուսն էր և ախտորոշված երկկողմանի թոքաբորբը: Տղամարդն ուներ վարակին ուղեկցող հարակից խրոնիկական հիվանդություններ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



