Ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է 77 հազար 316 անձ, ապաքինվել` 294 հազար 301-ը. worldometers
SOCIETYԱշխարհում կորոնավիրուսից բուժվող անձանց թիվը հատել է 1 միլիոնի շեմը, նրանց 5 տոկոսի վիճակը ծանր է։ Այս մասին տեղեկանում ենք worldometers-ից:
Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1 մլն 374 հազար 604 է։ Այս պահին կորոնավիրուսից բուժում է ստանում 1 մլն 2 հազար 987 մարդ, որոնցից 955 հազար 311–ը հիվանդությունը տանում են թեթև, 47 հազար 676–ը` ծանր։
Հիվանդության հետևանքով մահացել է 77 հազար 316 անձ, հիվանդությունից ապաքինվել` 294 հազար 301–ը։ Կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում առաջին երկիրը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, երկրորդը` Իսպանիան, երրորդը` Իտալիան։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



