Ինչ կլինի օրգանիզմիդ հետ, եթե ամեն օր նուռ ուտես․ նռան 10 անսպասելի հատկանիշները
LIFENovosti-n.org-ը ներկայացնում է նռան 10 ավելի քիչ հատկությունները, որոնք այդ միրգն ամենաօգտակարներից են դարձնում:
Ակտիվացնում է հորմոնները
Նռան կորիզներում պարունակվող յուղն օրգանիզմում կարգավորում է հորմոնային բալանսը: Նռան կորիզները հատկապես կարևոր են մենստրուացիայի, գլխացավերի և կլիմաքսի ժամանակ:
Բնական ինսուլին
Նուռն այն քիչ թվով քաղցրեղեններից է, որը թույլատրվում է շաքարախտով հիվանդներին: Օրական 4 անգամ մեկ թեյի գդալ նռան հյութը կարող է արյան մեջ նվազեցնել շաքարի մակարդակը:
Ավելացնում է հեմոգլոբինը
Նուռը հին ժամանակներից որպես անեմիայի դեմ պայքարի միջոց է կիրառվում: Այս հիվանդությամբ տառապողները պետք է 2 ամիս շարունակ օրական երեք անգամ ուտելուց առաջ կես բաժակ նռան հյութ խմեն:
Մանրէազերծում է բերանն ու կոկորդը
Անգինայի, ֆարինգիտի, ինչպես նաև ստոմատիտի ժամանակ օգտակար է կոկորդը և բերանի խոռոչը ողողել նռան կեղևի թուրմով կամ նռան հյութով:
Ճնշման նվազում
Նռան հատիկները հիպերտոնիկների համար իսկական պարգև են, դրանք նվազեցնում են երակային ճնշումը և օրգանիզմի վրա կողմնակի ազդեցություններ չեն թողնում:
Հիանալի կոսմետիկ միջոց
Նռան բոված և մանրացված կեղևի և զեյթունի ձեթի խառնուրդը հիանալի միջոց է ճարպոտ մաշկի, ցաների համար: Իսկ չորացրած կեղևի փոշիով կարելի է բուժել այրվածքները, ճաքերն ու քերծվածքները:
Անցկացնում է բորբոքումները
Նռան կեղևի թուրմը շատ օգտակար է տարբեր բորբոքումների՝ երիկամների, լյարդի, ականջների, աչքերի և սեռական օրգանների համար):
Հանում է ճառագայթումը
Նրանք, ովքեր բնակվում են ճառագայթման գոտիներում, պարտադիր պետք է նուռ օգտագործեն:
Ուժեղ հակաճիճվային միջոց
Լավ հասած նռան կեղևի հակաճիճվային հատկություններ ունի: Ճիճուներից ազատվելու համար հարկավոր է թրմել
40-50 գ մանրացրած կեղևը 400 գ սառը ջրի մեջ և 6 ժամ թողնել: Այնուհետև թուրմը հարկավոր է եռացնել դանդաղ կրակի վրա, մինչև հեղուկի կեսը գոլորշանա: Մնացած մասը մեկ ժամվա ընթացքում պետք է խմի: Մեկ ժամ անց հարկավոր է հոգնա անել:
Փորացավի միջոց
Նռան հատիկներն ու կեղևը տտիպ հատկություններ ունեն, այդ պատճառով դրանք օգտագործվում են փորացավերի ժամանակ: Մեծահասակներին խորհուրդ է տրվում օրական նռան մեկ պտղունց չորացրած կեղև օգտագործել: