Բնական միջոցը, որը կդադարեցնի մազաթափությունը, կվերականգնի վնասված մազերը
LIFEՄազաթափությունը լուրջ և տարածված խնդիր է, որը կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ՝ սխալ սննդակարգ, չափից շատ քիմիական և հարդարման միջոցների օգտագործում, առողջական խնդիրներ և այլն: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մազերի վիճակը լավացնելու համար օգտագործվում են նաև բնական միջոցներ, որոնք օգնում են ամրացնել դրանք, փայլ հաղորդել, ազատվել թեփից: Կայքն առաջարկում է կոնդիցիոների բաղադրատոմս, որը կօգնի վերականգնել վնասված մազերը:
Բաղադրիչներ
- 3 ճաշի գդալ կերակրի սոդա (եթե մազերը կարճ են, օգտագործեք 1 ճաշի գդալ սոդա)
- 3 բաժակ տաք ջուր (եթե մազերը կարճ են, օգտագործեք 1 բաժակ ջուր)
- մի բաժակ խնձորի քացախ:
Օգտագործման եղանակը
- Նախ խառնեք կերակրի սոդան և ջուրը, ապա ավելացրեք մյուս բաղադրիչները:
- Խառնուրդը քսեք մազերին: Նուրբ շարժումներով մերսեք գլխամաշկը:
- Մի քանի րոպե անց լվացեք մեծ քանակով ջրով և մի փոքր կոնդիցիոներ օգտագործեք:
Կերակրի սոդայի և խնձորի քացախի հատկությունները: Կերակրի սոդան օգնում է մաքրել գլխամաշկը՝ հեռացնելով ավելորդ ճարպը, թեփը, վերականգնելով վնասված հատվածները: Խնձորի քացախը մազերին փայլ է հաղորդում, փափկացնում, սնուցում նյութերով, որոնք անհրաժեշտ են առողջ մազեր ունենալու համար:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



