Պակիստանում աննախադեպ շոգից շուրջ 700 մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSՊակիստանում աննախադեպ շոգի հետեւանքով զոհերի թիվը հասել է գրեթե 700-ի: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Իրավիճակի հետ կապված երկրի վարչապետ Նավազ Շարիֆը Տարերային աղետների հետեւանքների վերացման հարցերի նախարարությանը հանձնարարել է անհապաղ միջոցներ ձեռնարկել: Մասնավորապես, պակիստանյան բանակը հրահանգ է ստացել առաջնահերթ օգնության կենտրոններ ստեղծել:
Ըստ Gazeta-ի, Առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ զոհերի մեծ մասը խիտ բնակեցված Կարաչի քաղաքից են, որտեղ ջերմաստիճանը հասել է +45°C-ի:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



