Yerevan, 28.October.2026,
00
:
00
BREAKING

Պա­տա­հա­կան ոչինչ չի լի­նում.ի՞նչ է ուզում առա­ջին նա­խա­գա­հը

ANALYSIS

Ընդունենք թե չընդունենք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, սակայն փաստ է, որ նա «հենց այնպես» որևէ հայտարարությամբ հանդես չի գալիս: Թեպետ հանուն արդարության պետք է նշել, որ նախօրեի հոդված-հայտարարությունը փոքրինչ տարբերվում է լևոնտերպետրոսյանական ոճից և որոշակի շտապողականության նշաններ են երևում: 

Ըստ այդմ, հայտարարության բովանդակության հետ մեկտեղ հետաքրքիր է նաև այդ հայտարարության պահը։ Առաջին նախագահը խոսում է համավարակի տարածմամբ պայմանավորված պատերազմական իրավիճակից բխող թելադրանքի մասին, սակայն բնական հարց է առաջանում, որ եթե առաջին նախագահն այդքան մտահոգ էր իրավիճակով, ապա ինչո՞ւ հայտարարությամբ հանդես չեկավ ավելի շուտ, երբ հարկավոր էր խորհուրդներ տալ, թե ինչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել։

Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության պահը թերևս հասունացած էր քաղաքական անհրաժեշտությամբ։ Սովորաբար առաջին նախագահը մեծ թվով հայտարարություններ չի անում և տարվա կտրվածքով դրանք կարող ենք ընդամենը մատերի վրա հաշվել։ 

Իսկ վերջին երկու տարիների ընթացքում Տեր-Պետրոսյանի հայտարարությունների հիմնական ուղղությունը գործող իշխանություններին ինչ-որ կերպ աջակցելն է և իր առաջ քաշած այս կամ այն տեսլականի «իրավացիությունը» ապացուցելը։

Այս անգամ ևս առիթ ստեղծվեց, որպեսզի առաջին նախագահը իր հայտարարությամբ աջակցություն հայտնի գործող իշխանություններին։ Դժվար չէ ենթադրել, որ ներկայիս իշխանություններն այնքան ծանր իրավիճակում են հայտնվել, որ առաջին նախագահի միջամտության անհրաժեշտությունն է ծագել։ Եվ խոսքը միայն կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման մասին չէ, այլ ընդհանրապես, իշխանության քաղաքական կացության:

Նախ՝ Փաշինյանի վերջին ուղիղ եթերը չբավարարեց հանրության սպասելիքները, իսկ ներկայիս ֆորսմաժորային իրավիճակում հանրության ակնկալիքները կառավարությունից ավելին են, քան երբևէ։ 

Եվ Փաշինյանն ուղղակի փորձեց բազմաթիվ հարցերի խուսանավող պատասխաններ տալ։ Իսկ եթե վերջինիս ֆեյսբուքյան էջում արված մեկնաբանություններից հանենք ֆեյքերի միջոցով գովերգումը, ապա պարզ կդառնա, որ իրականում դժգոհության ալիքն ահռելի է, իսկ երեքժամանոց «լայվը»՝ ձախողված։

Սրան գումարվում է այն հանգամանքը, որ Ապրիլ յան պատերազմի հանձնաժողովի աշխատանքները մտնում են ավարտական փուլ, և վերջին զարգացումներից ելնելով, երբ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի համար անակնկալ որոշել է ներկայանալ այդ հանձնաժողովի աշխատանքներին: Շատ մեծ է հավանականությունը, որ այս հանգամանքը խառնել է իշխանության հաշվարկները, իսկ հանձնաժողովի աշխատանքները չեն տալիս այն արդյունքը, ինչ ակնկալում էին։

Ոչ պակաս կարևոր է այն հանգամանքը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը բացահայտ ստանձնում է իշխանությունների փաստաբանի դերը և բացառապես հորդորում է սատարել իշխանություններին՝ անկախ նրանից, թե տվյալ պահին իշխանության ներկայացուցիչների քայլերը բխո՞ւմ են հանրության շահերից և իրավիճակից, թե՞ ոչ։

Տարակուսանքի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ առաջին նախագահը ընդդիմությանը մեղադրում է իշխանության նկատմամբ թշնամանք և ատելություն քարոզելու մեջ։ Նախ՝ սխալ է առաջին նախագահի մեղադրանքի հասցեատերը, քանի որ հասարակության ներսում սպիտակի և սևերի բաժանարար գծի հեղինակները գործող իշխանություններն են՝ առաջին նախագահի թիմի ակտիվ «քավորությամբ»։ 

Հենց նրանք են ատելության և թշնամանքի հիմնական մոդերատորները, նրանք են հասարակությանը բաժանել սևերի ու սպիտակների, ամենուր թշնամիներ փնտրել, հասարակությանը պառակտել, կիրառել անթույլատրելի բառապաշար։ Ուրեմն, գոնե այս պարագայում Լևոն Տեր-Պետրոսյանը օբյեկտիվ չէ: 

Ու սա միակ դեպքը չէ: Ընդհանրապես արտաքուստ դրական ուղերձներով այս հայտարարության մեջ օբյեկտիվությունը ձգտում է զրոյի: Էլ չենք խոսում այն մասին, որ առաջին նախագահը անթաքույց կոչ է անում՝ ինչ միջոցով էլ լինի, պայքարել իշխանություններին քննադատողների դեմ: Սա ոչ թե սուբյեկտիվ, այլ ծայրահեղ վտանգավոր պահ է՝ բնորոշ տերպետրոսյանական ժամանակներին:

Այնինչ, ընդդիմության քննադատությունները շատ հաճախ առավել օգտակար են հենց նույն իշխանությունների համար, քան կեղծ գովեստները, քանի որ քննադատությունների ազդեցության տակ իշխանությունները պահպանում են իրենց զգոնությունը։ Եթե առաջին նախագահն իսկապես անկեղծ է, ապա որպես տարիների քաղաքական փորձ ունեցող գործիչ, ստեղծված իրավիճակում ուղղակի պարտավոր էր անդրադառնալ հրատապ մի քանի հարցերի, որոնք պարզապես «դուրս են մնացել» հայտարարությունից։ 

Նախ՝ համավարակի տարածման հետ մեկտեղ տնտեսական ճգնաժամը դարձել է անխուսափելի, որի հետևանքներն այս պահին գնահատելը շատ դժվար է։ Եվ գործող իշխանություններին հանրության աչքում բարձրացնող առաջին նախագահը ինչո՞ւ չի անդրադառնում կառավարության տնտեսական քաղաքականությանը և ելքեր ցույց տալիս։ 

Բացի այդ, այս օրերին տարբեր երկրներ համավարակի տարածմամբ պայմանավորված ազատում են բանտարկյալներին և հատկապես այն անձանց, որոնք 60 տարեկանից բարձր են։ Եվ այս համատեքստում այսօր բավական շատ է քննարկվում նաև երկրորդ նախագահ Քոչարյանին կալանքից ազատելու հարցը, ինչը կարող էր իշխանությունների կողմից այս ծանր օրերին հանրությանը համախմբելու քայլերից մեկը լինել։ 

Բայց ահա կոչով երկրորդ և երրորդ նախագահներին դիմող, պետական այրի արժանապատիվ պահվածքի մասին խոսող ՏերՊետրոսյանը անտեսել է այս հանգամանքը: Պատահաբա՞ր: Իհարկե ոչ: 

Նորից ասենք՝ Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում պատահաբար ոչինչ լի լինում: Այդ թվում՝ այն հանգամանքը, որ նա փաստացի կոչ է անում նախահեղափոխական շրջանի էջերը փակել, այդ թվում՝ ապրիլ յանի, որ նա ըստ էության խոսում է Նիկոլ Փաշինյանից հաշիվ պահանջելու մասին, բայց հիմա չէ, հետո, և վերջապես՝ որ նա իր ողջ հայտարարության մեջ ոչ մի անգամ չի հիշատակում Նիկոլ Փաշինյանի անունը, առավել ևս՝ «վարչապետ» բառը...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter