ԱԱԾ աշխատակիցները մտել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք. շենքը շրջափակված է
SOCIETYShamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժանմունքներից մեկը, որտեղ աշխատակիցների ելումուտը ԱԱԾ-ականների կողմից դադարեցվել է։ ԱԱԾ ծառայողները չեն թողնում ոստիկանության բաժանմունքի շենքից դուրս գան բաժանմունքի պետը, տեղակալը և քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիազորը։
Իր հերթին ArmLur.am-ը տեղեկացնում է, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք են մտել: Նշենք, որ Ոստիկանության շենքն ամբողջությամբ շրջափակված է, և ոչ ոք չի կարողանում ներսուդուրս անել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



