Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Աղեղնավորներին շատ բարդ օր է սպասվում․ ապրիլի 9-ի աստղագուշակը

LIFE

Past.am

Խոյ։ Օրն անցնում է բոլորովին ոչ այնպես, ինչպես դուք սպասում էիք, և տհաճ միջադեպերի հավանականությունը բավական մեծ է: Պլանները ստիպված եք լինելու փոխել ընթացքում, և դա բոլորովին ձեր սրտով չէ: Ձգտելով ինքնուրույն կայացնել որոշումները՝ դուք մերժում եք ցանկացած խորհուրդ, անգամ չեք լսում շրջապատի կարծիքը: Հնարավոր են լուրջ ֆինանսական կորուստներ: Բարձր է կենսական ներուժը, և դուք հոգնածություն չեք զգում: Բարենպաստ օր է նաև մտերիմների հետ շփումների համար: Դուք պատրաստ եք ցանկացած փոխզիջման գնալ, ինչը չի կարող չգնահատվել շրջապատի կողմից:

 

Ցուլ։ Սա այն օրերից է, երբ ձեր մեջ, չգիտես որտեղից, գլուխ է բարձրացնում ձեզ ոչ բնորոշ եսասիրությունը, իսկ դրա դրսևորումներն էլ համընդհանուր դժգոհություն են առաջացնում շրջապատի մոտ: Սակայն քննադատությունը ձեզ այնքան էլ չի անհանգստացնում․ դուք հստակ տեսնում եք ձեր նպատակը, և ոչ ոք ու ոչ մի կերպ չի կարող ձեզ ուղուց շեղել: Անգամ տհաճ միջադեպերը, որոնցից, ցավոք, հնարավոր չի լինի խուսափել, ձեզ համար լուրջ խնդիրներ չեն առաջացնում․ դուք մեկը մյուսի ետևից հաղթահարում եք բոլոր արգելքները: 

 

Երկվորյակներ։ Այսօր դուք օժտված եք չմարող եռանդով ու նաև չափազանց նպատակամղված եք, ինչի շնորհիվ էլ գերազանցում եք ձեր մրցակիցներին: Երբեմն ձեր վճռականությունը հասնում է ագրեսիվության, և դրա պատճառով դուք վտանգում եք կորցնել վաղեմի դաշնակիցներին: Ճիշտ է, դեռևս դա չի անհանգստացնում, քանի որ դուք վստահ եք, որ հաջողության միայնակ էլ կհասնեք, այնինչ հետագայում սասանված հարաբերությունները պետք կլինի հարթել, իսկ դա այնքան էլ հեշտ չի լինի: Շփումների առումով օրը բավական բարդ է, քանի որ դուք շատ լավ հասկանում եք, թե ինչ եք ցանկանում, սակայն շրջապատի ցանկությունների հանդեպ ունեք չափազանց աղոտ պատկերացում:

 

Խեցգետին։ Օրը հաջող ընթացք կունենա, եթե դուք կարողանաք ետ մնալ չմտածված քայլերից: Հիշեք, որ ցանկացած գործողություն պետք է ինչպես հարկն է կշռել, և վատ չէր լինի հետևել փորձառու դաշնակիցների և ավագ սերնդի ազգականների խորհուրդներին: Վստահ եղեք, որ նրանք ձեզ միայն ճիշտ ուղղությունը ցույց կտան: Օրվա ընթացքում աճում է ազատության և անկախության հանդեպ ձգտումը, նշանի որոշ ներկայացուցիչներ հասկանում են, որ եկել է նախկին կապերը խզելու ժամանակը: Կարևոր է չշտապել նոր կապեր ձեռք բերել․ ոչ բոլոր մարդիկ են այնքան վստահելի, որքան այսօր ձեզ թվում է: 

 

Առյուծ։ Այսօր դուք հարկ չեք համարում թաքցնել ձեր տեսակետը և հաճախ եք շրջապատին ասում բավական անցանկալի բաներ, սակայն ոչ ոք ձեզանից չի նեղանում, և օրն անցնում է առանց վեճերի ու կոնֆլիկտների: Լավ են անցնում գործնական հանդիպումները, դուք հասնում եք համագործակցության ձեռնտու պայմանների, կարելի է նաև ղեկավարության հետ ձեր աշխատավարձի բարձրացման և կարիերայի աստիճաններով բարձրանալու հարցեր քննարկել: Աճող պատվախնդրությունը ձեզ լուրջ հակառակորդ է դարձնում, մրցակիցներն ու անբարյացակամները դա շատ լավ հասկանում են: Օրվա երկրորդ կեսը կապված կլինի վաղեմի ընտանեկան խնդիրների սրման հետ:

 

Կույս։ Օրը ամենաբարենպաստներից չէ և հիմնականում այն պատճառով, որ դուք մեծ ուշադրություն եք դարձնում միայն այն բանին, ինչը ձեզ դուր չի գալիս, չափից ավելի մեծ տեղ եք հատկացնում անհաջողություններին, հանձնվում եք գրեթե ակնթարթորեն, եթե հանկարծ ձեր ճանապարհին անսպասելի խոչընդոտներ են հանդիպում։ Դուք շատ ժամանակ եք անցկացնում զրույցների վրա, որոնք հաճախ անօգուտ և անհետաքրքիր են: Ձեզ հաճախ շեղում են գործից, և դա մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ շրջապատին ձեր զբաղմունքը կարևոր չի թվում: Հնարավոր են չպլանավորած ծախսեր: 

 

Կշեռք։ Այսօր արժե կենտրոնանալ աշխատանքի վրա, քանի որ օրը խոստանում է զգալի պրոֆեսիոնալ հաջողություններ, հնարավոր է նաև ինքնադրսևորում ծառայության ոլորտում: Ձեզ համար դժվար չի լինի գտնել դաշնակիցների, ընդ որում՝ դրանց մեծամասնությունը պատրաստ է աշխատել գաղափարի համար և առանձնապես հետաքրքրված չէ նյութական վարձատրությամբ: Օրը հարմար է իրավաբանական հարցեր լուծելու համար, կարելի է ստորագրել կարևոր փաստաթղթեր: Ցավոք, հարաբերությունները մտերիմների հետ դասավորվում են ոչ այնքան բարենպաստ: Ձեր տրամադրությունը փոփոխական է, ինչը դժվարացնում է շրջապատի կողմից ձեզ հասկանալը:

 

Կարիճ։ Այսօր բացասական միտումների ազդեցությունը գերիշխող է, և դրա պատճառով անգամ ամենապարզ գործերը դուք կատարում եք սովորականից ավելի դժվար: Խնդիրներ կարող են ծագել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ անձնական հարաբերություններում․ հենց որ ինչ-որ բան ձեր ուզածով չի լինում, դուք ձեր ափերից դուրս եք գալիս՝ չմտածելով շրջապատի զգացմունքների մասին: Ֆինանսական գործերը զգուշավորություն են պահանջում․ չարժե ռիսկի գնալ ո՛չ սեփական, ոչ էլ ուրիշների փողերով: Դուք ձեզ կարող եք թույլ տալ միայն փոքր ձեռքբերումներ, իսկ խոշոր գնումներն ավելի լավ է հետաձգել: 

 

Աղեղնավոր։ Շատ բարդ է օրվա առաջին կեսը: Դա այն ժամանակահատվածն է, երբ շրջապատը ձեր հանդեպ տրամադրված է թշնամաբար, դուք ստիպված եք պաշտպանության անցնել, ինչը ձեզ համար չափազանց ձանձրալի և հոգնեցուցիչ է և լավագույն ձևով չի անդրադառնում տրամադրության վրա: Օրվա ընթացքում ցանկալի չէ ֆինանսական հարցեր լուծել: Երեկոյի մոտ դրական միտումները թափ կհավաքեն, և դուք կկարողանաք հաճելի ժամանակ անցկացնել մտերիմների և ընկերների հետ: Ռոմանտիկ ժամադրություն ավելի լավ է չնշանակել․ ձեզ դժվար կլինի համապատասխան ձևով տրամադրվել:

 

Այծեղջյուր։ Չնայած օրը զերծ չէ բարդություններից, այնուամենայնիվ, այն անհաջող չես անվանի: Դուք բոլոր խնդիրները հարթում եք ավելի լավ, քան շրջապատի մարդիկ, դրա հետ մեկտեղ էլ սիրով օգնում եք բոլոր բարդ իրավիճակում հայտնվածներին: Սա շատ բարենպաստ օր է հարաբերություններ հարթելու և կոնֆլիկտներ կարգավորելու համար: Գլխավոր բանը, որի մասին պետք է հիշել, դա այն է, որ պայմանավորվածությունները, որոնք այսօր ձեռք են բերվելու, պետք է պահպանել, եթե անգամ հանգամանքները փոխվեն: Բարենպաստ օր է աշխարհիկ միջոցառումներ այցելելու համար, որտեղ դուք կկարողանաք հետաքրքիր ծանոթություններ հաստատել: 

 

Ջրհոս։ Օրն անհանգիստ ու բարդ է, լի մանր իրադարձություններով և աննշան միջադեպերով, որոնք ձեզ խանգարում են կենտրոնանալ առավել կարևոր բաների վրա: Ցանկալի չէ ստորագրել կարևոր փաստաթղթեր, որոնք առնչվում են անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների հետ: Օրվա էմոցիոնալ ֆոնն անկայուն է, դուք կորցնում եք հավասարակշռությունը, հաճախ գործում եք հակառակ սթափ մտածողությանը: Ստիպված եք լինելու հետաձգել նախապես ծրագրվածը, ինչը ձեզ տխրեցնում է: Աճում են ծախսերը, ընդ որում՝ դրանք դժվար թե արդարացված լինեն:

 

Ձկներ։ Այսօր ձեզ համար բավական հակասական իրավիճակ է ստեղծվելու․ խնդիրները, որ անհաղթահարելի են թվում շրջապատին, դուք առանց դժվարության կարգավորում եք, այնինչ այնպիսի գործերում, որոնք ոչ մեկի մոտ բարդություններ չեն առաջացնում, դուք անհաջողության եք մատնվում: Օրն առավել հարմար է պրոֆեսիոնալ ոլորտին վերաբերող սեմինարների և կոնֆերանսների մասնակցելու, ինչպես նաև շփման շրջանակներն ընդլայնելու համար: Օրը հարմար է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, չի բացառվում աշխատակիցներից կամ գործընկերներից մեկով հրապուրվելու հեռանկարը:

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns