ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
SOCIETYՌԴ-ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակը։
«Ցուցակը հրապարակում ենք քաղաքացիների խնդրանքով։
Եվս մեկ անգամ նշենք, որ նշյալ ցուցակում ընդգրկված են այն քաղաքացիները, որոնց մեծ մասը ժամանել են Մոսկվա ՌԴ այլ քաղաքներից և չեն կարողացել մեկնել Հայաստան չվերթների չեղարկման/բացակայության պատճառով։
Նշյալ քաղաքացիներին կտրվի առաջնահերթություն հնարավոր թռիչքի իրականացման դեպքում։
Ցուցակը դեսպանության կողմից համապատասխանաբար կտրամադրվի թռիչքն իրականացնող ավիափոխադրողին»։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



