Հայաստանի իշխանությունները դիմել են ԱՄՀ՝ տրամադրվող ֆինանսական աջակցությունը ավելացնելու նպատակով
ECONOMICSԱրժույթի միջազգային հիմնադրամի թիմը համաձայնության է եկել Հայաստանի իշխանությունների հետ ավելացնելու ԱՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՀ-ն:
Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի իշխանությունները խնդրել են ավելացնել բարեփոխումների համար Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը, ինչը ԱՄՀ գործադիր խորհուրդը հաստատել է: Շուրջ 280 մլն դոլարը հասանելի կլինի գործադիր խորհրդի նիստից անմիջապես հետո:
«Կորոնավիրուսի համաճարակը, նավթի գների ցնցումները կփոփոխեն Հայաստայնի տնտեսական կարճաժամկետ հեռանկարները: ԱՄՀ-ի ֆինանսավորման հասանելիությունը կօգնի իշխանություններին զսպել կարճաժամկետ ռիսկերը, և կտրամադրի ռեսուրսներ` համավարակի պիկի ժամանակ բավարարելու բժշկական և սոցիալ-տնտեսական կարիքները»,-նշված է ԱՄՀ-ի հայտարարության մեջ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



