Պակիստանում մահապատժի են ենթարկել Փեշավարի դպրոցի վրա հարձակված զինյալներին
INTERNATIONAL NEWSՉորս տղամարդու, որոնք մեղադրվում Էին անցյալ տարի Փեշավարի դպրոցի վրա կատարված հարձակման մեջ, ինչի հետեւանքով զոհվեց ավելի քան 150 մարդ, կախաղան են բարձրացրել Պակիստանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Չորս զինյալների նկատմամբ դատավճիռը կայացվել Է երկրի զինվորական դատարանի կողմից: Սա աղմկահարույց գործով առաջին ի կատար ածված մահավճիռն Է:
Հաղորդվում Է, որ մեղադրյալները մահապատժի են ենթարկվել դեկտեմբերի 2-ի առավոտյան երկրի հյուսիս-արեւմուտքի Քոհաթ քաղաքում:
Հարձակումը կատարվել Էր անցյալ տարվա դեկտեմբերին: Զինվորական համազգեստով վերահանդերձված թալիբները դպրոցում գնդակահարել Էին բոլոր նրանց, ովքեր հայտնվել Էին իրենց ճանապարհին:
Զոհվածների թվում կային շատ երեխաներ. նրանցից ոմանք հազիվ 12 տարեկան Էին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



