Ստեփանակերտում արձանագրվել է 3 ապրանքատեսակների միջին գնի փոփոխություն
SOCIETYՀանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 11-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 3 ապրանքատեսակների միջին գնի փոփոխություն՝ 1 գնաճ և 2 գնանկում: Այս մասին հայտնում է Արցախ / Տեղեկատվական շտաբը: «Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է ալյուր «բաղրամյան» 1 կգ՝ 1 դրամ կամ 0.3%: Միջին գնի անկում արձանագրվել է լոլիկ 1կգ` 67 դրամ կամ 6.3% և հավի ձու 1 հատ՝ 1 դրամ կամ 1.8% ապրանքատեսակների համար: Գնաճ արձանագրած ապրանքային շուկայում բացակայում են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



