Թուրքիան չպետք է ԵՄ-ի անդամ դառնա. Սարկոզի
INTERNATIONAL NEWSԹուրքիան չպետք Է ԵՄ-ի անդամ դառնա, սխալ Է Անկարային թույլ տալ հավատալ, որ երկիրը կարող Է Եվրամիության մաս կազմել: Այդ մասին, հայտարարել Է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին՝ ելույթ ունենալով Europe 1 ռադիոկայանի եթերում:
«Սխալ Է՝ խաբել ու ստիպել թուրքերին հավատալ, որ նրանք կարող են միանալ Եվրոպային: Մենք պետք Է սերտ հարաբերություններ ունենանք Թուրքիայի հետ, ընդհանուր շահեր ունենանք Թուրքիայի հետ: Բայց նա չպետք Է ԵՄ-ի անդամ լինի»,- ասել Է Սարկոզին:
Նոյեմբերի վերջին Եվրամիությունը եւ Թուրքիան հավանություն են տվել միգրացիայի դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ համաձայնագրին, որի շրջանակներում ԵՄ-ն Թուրքիային կհատկացնի 3 մլրդ եվրո եւ կակտիվացնի բանակցություններն անդամակցության շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



