Yerevan, 28.May.2026,
00
:
00
BREAKING


Մի ստեք և մի թաքցրեք իրականությունը հանրությունից․ Հակոբ Ճաղարյան

SOCIETY

ՀՀ վարչապետի ավիացիայի հարցերով արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր նայել եմ ՀՀ ՔԱԿ նախագահի պաշտոնակատար Գալուստ Պողոսյանի և ֆիզարձակուրդում գտնվող Տաթևիկ Ռևազյանի օնլայն հարցազրույցի մի մասը: Ես իմ պաշտոնաթողությունից հետո ունեցած բոլոր ելույթներում բազմիցս ընդգծել եմ, և ոչ մի անգամ չեմ տեղափոխել համակագային կարգավորումների խնդիրները անձնական հարթակ: Թեկուզ դուք այսօր դա արեցիք, համեմելով այն մի քանի բացարձակ ստերով, ես չեմ պատրաստվում հետագայում ևս ձեզ պատասխանել նույն ձևով: Սա իմ խնդրանքն է` պահել ձեր դիրքը, և չտրվել արդարանալու գայթակղությանը այլոց չհիմնավորված սխալականացնելու ճանապարհով: Հիշեք, որ ցանկացած իրական ընդդիմադիր, կամ «դեղին» լրատվամիջոցի այս պահին ավելի շատ հետաքրքրում է սկանդալը, քան ոլորտի կարգավորումները: Եվ այդ կապակցությամբ ունեմ մի շարք դիտողություններ և առաջարկություններ`

 1. ԱՈւԴԻՏՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Տաթևիկ Ռևազյանը հայտարարեց, որ իմ կողմից եվրոպական Ծննդյան տոների նախաշեմին հավաքագրած միջազգային աուդիտորների թիմը Չուներ ավիացիոն իշխանությունների մակարդակով փաստաթղթերի պատրաստման և մասնագետների որակավորման իրավասություն: և որ նրանք աշխատել են միայն ավիաընկերություններում ու չեն կարող կատարել վերը նշված գործառույթները: Իսկ գալու նպատակը թուղթ տպելն էր: Ցավում եմ, բայց այսօրվա հարցազրույցը հետաքրքրել է ոչ միայն հայաստանյան հասարակությանը, կան այլ հետաքրքրվողներ: Այդ թվում իմ հրավիրած թիմի անդամներ Ջորջիո Կոսսենտինին (Իտալիա), Մարկո Մարունիչը (Խորվաթիա) և Նատալյա Պողոսյանը (Հայաստան): Նրանք ներկայացրել էին միջազգային կազմակերպությունների կողմից (ICAO, IATA, EASA) իրենց շնորհված արտոնագրերը ավիացիոն իշխանություններին խորհրդատվություն, աուդիտ և մասնագետներ վերապատրաստելու վկայագրերը (թվով մի քանի տասնյակ), և իրենց որակավորման հավաստագրերը, որոնք ես ներկայացրել եմ ՔԱԿ ղեկավարին: Չունենալով իրավասություններ այդ մասնագետների անձնական փաստաթղթերը այս գրառումով ներկայացնելու, ես իրավունք չունեմ նրանք հրապարակել:Բայց քանի որ նրանք արդեն ինձնից բացատրություն են պահանջում իրենց մասին տարածված, իրենց որակավորումը թերգնահատող, և մասնագիտական կարողությունները ստորադասող հայտարարության համար, առաջարկում եմ ՔԱԿ ղեկավարությանը հրապարակել այդ փաստաթերը: Կամ ներողություն խնդրեք վարկաբեկման համար: Կարծում եմ` հանրության առջև պետական մարմնի կողմից արված հայտարարության հիմնավորումը ժողովրդավարական իշխանությունների գործելաոճի պարտադիր բաղադրիչն է:Հակառակ դեպքում նրանք սպառնում են բարձրաձայնել այդ հարցը համաշխարհային ավիացիայի ոլորտի կարգավորիչ մարմիններում:Նրանց մասնագիտական որակավորման մասին ցանկացողները կարող են ծանոթանալ Linkedin հարթակում:

2. EASA ԶԵԿՈւՅՑԻ ՄԱՍԻՆ

Այսօր առաջին անգամ բաց հայտարարվեց թվով 42 հայտնաբերված անհամապատասանության մասին: Բայց բերվեցին օրինակներ միայն ամենաթեթևներից, ամենաանշառներից: Կարծում եմ, ազնիվ կլիներ խոսել իրականորեն ավելի զգալի բացթողումների և ակնհայտ խախտումների մասին, որոնց պատճառով հայկական 2 ավիաընկերություն զրկվելեն արդեն իսկ ստացված, դեպի Եվրոպա թռիչքներ կատարելու իրավունքից:
Փաստաթուղթն ամբողջությամբ արդեն իսկ շրջանառվել է մամուլով: Ամբողջական տեքստին ծանոթանցել են բոլոր հետաքրքրվողները: Եվ ոչ մի տեղ նշված չի, որ այդ արգելքը ժամանակավոր է:
Իսկ դրա փոխարեն հստակ նշված է, ինչի պատճառով են նրանք իրականում զրկվել իրենց իրավունքից:
Եվ բոլորովին կարիք չկա այդ փաստաթղթի գաղտնիութունը արհեստականորեն տեղափոխել պետական գաղտնիքի դաշտ, թե բա, հակառակորդները կիմանան, մեր պետությանը վնաս կհասցվի...Այդ փաստաթուղթը վաղ թե ուշ ամբողջությամբ կհայտնվի համաշխարհային ավիացիոն պարբերականներում: Հիմա, կամ մի քանի շաբաթ անց: Ինչքան էլ թաքցվի:Այդ պարագայում թաքցնելու բացատրությունն ավելի դժվար կլինի:Խոսվեց, որ նշված չի 2 տարվա ընթացքում տեղի ունեցած բացթողումների մասին: Այլ խնդիրներն ավելի վաղուց են գալիս:Սա հերթական անճշտությունն է: Ամբողջ փաստաթուղթը պատրաստված է այդ գաղափարի շուրջ: Իսկ 2 տարվա ընթացքում բացթողումների մասին կան նաև կոնկրետ նշումներ:

3. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Նշվեց, որ ես հրաժարվել եմ ՔԱԿ հետ փաստաթղթի մշակման գործընթացից: Հիմնավորելով որ, իբր, կամ միայն իմ ներկայացրած, մասնագիտական թիմի կողմից պատրաստած հայեցակագը, կամ ոչինչ: Սա նույնպես իրականության խեղաթյուրված տարբերակ է:Ես անցյալ` 2019 թ Ապրիլին ներկայացրել եմ հայեցակարգ, մինչ որի ընդունումը այն քննարկման համար ամբողջությամբ դրել եմ շրջանառության ՖԲ-ում:Այս պոստին կցել եմ 2019 թ, իմ կողմից շջանառության դրված փաստաթուղթը:ՔԱԿ-ը, ներկայացնելով իր դիրքորոշումը այդ փաստաթղթին (Հուսով եմ այդ դիրքորոշումը կդնեք ձեր էջին, մասնագետների գնահատականը ստանալու համար: Այն պետական գաղտնիք չի պարունակում), չի ունեցել որևէ տարբերակ, ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ոչ մի փաստաթուղթ, որի շուրջ կարելի էր քննարկումներ անց կացնել:Դրանում ես նրանց չեմ մեղադրում: Համաձայն ՀՀ օրենքների (Հետաքրքրվողները իմ տարբերակի առաջին գլուխներում կգտնեն հղումը համապատասխան օրենքներին) Ոլորտի Հայեցակարգը դուրս է ՔԱԿ գործառույթների շրջանակից: Եվ դա ՔԱԿ-ին որպես թերություն ներկայացնելը արդար չի լինի:Բայց միաժամանակ ՔԱԿ-ը ստացել է այդպիսի հրահանգ: Եվ չունենալով սեփական տարբերակը, բայց փոխարենը ունենալով «դիրքորոշում» , որ իմ ներկայացրածը պիտանի չի, ինձ առաջարկում էր կողմ դնել արված աշխատանքը, և իրենց հետ համատեղ ստեղծել մի նոր փաստաթուղթ:Այդ նպատակով հետևողականորեն մերժվել է ցանկացած գործնական տարբերակ: Ինչի հետևանքով ներկայացնելուց մեկ տարի անց ՀՀ Քաղաքացիական ավիացիայի զարգացման Հայեցակարգը դեռևս «քննարկման» փուլում է:Այո, ես հրաժարվել եմ համագործակցել դատարկ թղթի հետ աշխատելու ՔԱԿ առաջարկած միակ հնարավոր տարբերակից:Եթե իմ ներկայացրածը ճիշտ չէ` կխնդրեմ ՔԱԿ ղեկավարությանը ներկայացնել իրենց հայեցակարգը, ինչպես ես եմ այժմ կրկնում մոտ մի տարի առաջ իմ ներկայացրած տարբերակը:Սրանից հետո էլ չեմ հետևել հարցազրույցին: Քանի որ այն իր ոգով ու ձևով չէր տարբերվում նախորդներից:

ԱՌԱՋԱՐԿՈւԹՅՈւՆՆԵՐ

1. Քանի որ EASA զեկույցն այժմ գտնվում է, կամ մոտ օրերս կհատնվի ավելի բարձր ատյանում` Եվրոհանձնաժողովում, և որը վեր է ՔԱԿ հասանելիության սահմաններից, խնդրել, աղաչել կառավարությանը, դիմել Եվրոհանձնաժողովին ՀՀ Ավիացիոն իշխանությունների «դատավճռի» կայացումը հետաձգել մի քանի ամսով2. Անհապաղ վերադառնալ 2019 թ իմ առաջարկած ֆորմատին` հրավիրել համապատասխան միջազգային մասնագետների, ՀՀ ՔԱԿ վերջին 2 տարվա բացթողումները շտկելու և մասնագետներ վերապատրաստելու համար:Անկասկած, սա արդեն ավելի թանկ կարժենա, քան նախորդ տարվա իմ հավաքագրած խմբի համար նախատեսված մոտ $30.000 : Սակայն դա արդեն էդքան էական չի: Սև ցուցակում հայտնվելը ավելի թանկ կնստի երկրի վրա և հեղինակության, և ֆինանսական տեսակետներից: 3. Հավաքագրել ԲՈԼՈՐ առողջ ուժերին, ավիացիայի մասնագետներին, որոնք նվիրված են երկրին և ավիացիային: Այդ թվում և ՔԱԿ-ից վերջին 1,5-2 տարում հեռացածներին: Նրանք կան, և կգան փրկության: Բայց նախ պետք է ներողություն խնդրել նրանցից վերջին տարիներին վարած քաղաքականության համար և տալ գրավականներ, որ նրանք հերթական անգամ խաբված չեն լինի: 4. Ամբողջությամբ վերակազմավորել ՔԱԿ կառույցը անցնելով այն կառուցվածքին, ինչը ձեզ ներկայացրեվեց անցյալ տարի Արմեն Պապիկյանի և իմ կողմից: Դա մեր քմահաճույքը չի: Դա միջազգային պահանջներ են: Պետական կառույցը շահերի բախումից խուսափելու համար պետք է ունենա 3 իրարից անկախ ճյուղ`

- օրենքներ ընդունող,
- կատարող
- վերահսկող

Նրանք պետք է կատարեն ցանկացած երկրի ավիացիոն իշխանությունների հիմնական գործառույթները`

- թռիչքային պիտանելիության
- թռիչքային անվտանգության
- ավիացիոն անվտանգության
- օդանավակայանների գործունեության
- նավիգացիոն ծառայություններ կարգավորման

ոլորտների կարգավորումներ

- ձևակերպման,
- կատարման
- վերահսկողության

ոլորտներում: Նշածս գործառույթների համար մասնագետտների մինիմալ քանակութունը 27 հոգի է (Օդանավակայանների և նավիգացիոն ծառայությունների գործառույթները սկզբի համար կարելի է համատեղել): 5. Մի ստեք և մի թաքցրեք իրականությունը հանրությունից: Ամեն գաղտնիք շատ կարճ կյանք ունի: Հիշեք` աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ ավիացիոն հրատարակություններ, որոնք ոչ մի փաստաթուղթ բաց չեն թողնում:Մի մտեք անձնական դաշտ: Ցանկացած ապատեղեկատվություն պարտական եք հիմնավորել: Ինչպես ես եմ դա անում»Ж

IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank