Դավթաշենի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է գետը. կան տուժածներ
SOCIETYԱպրիլի 14-ին`ժամը 18:17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է գետը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Հրազդան գետը:Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդին և երկու ուղևորի տեղի ուժերով դուրս են բերել գետից. վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



