Հովհաննես Ազոյանի բնակարանի պատուհանին կրակելու դեպքի փաստով քրգործ է հարուցվել
SOCIETYԴերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատուհանին կրակոց հնչեցնելու դեպքով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՔԿ: Այդ մասին տեղեկությունը ԶԼՄ-ներին հաստատել է ոստիկանության լրատվական վարչությունը: Գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 185-րդ (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) եւ 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:Դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 14-ին՝ ժամը 01։42-ին: Ոստիկանությունն ահազանգ էր ստացվել, որ կրակոցներ են հնչել Օրբելի փողոցի 8 շենքի 65 բնակարանի ուղղությամբ, որի հետևանքով գնդակը վնասել է պատշգամբի պատուհանի ապակին, գնդակը հայտնաբերվել է: Լուրը հաստատել է նաև դերասան Հովհաննես Ազոյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



