Ինչպիսի՞ն են դատավորների վարկանիշները
POLITICSԴատական համակարգն անընդհատ դառնում է տարբեր քննարկումների առարկա: Մի շարք դատավորների հետ կապված՝ պարբերաբար տարբեր պատմություններ են ի հայտ գալիս: Հետաքրքիր է, թե ինչպիսին է դատավորների վարկանիշը: Յուրաքանչյուր դատավորի վարկանիշը HelpCourt համակարգով ձևավորվում է փաստաբանների կողմից նրան գնահատելու միջոցով: Վարկանիշի ձևավորմանը կարող են մասնակցել բացառապես ՀՀ փաստաբանական պալատի անդամները:
Երեկվա դրությամբ ամենաբարձր վարկանիշն ուներ դատավոր Ալեքսանդր Ազարյանը, ում նկատմամբ, ի դեպ, արդարադատության նախարարության կողմից կարգապահական վարույթ է հարուցվել:
Նա ունի 56 վարկանիշային միավոր: Երկրորդ տեղում Դավիթ Հարությունյանն է՝ 52 միավորով, երրորդը՝ Դավիթ Բալայանը՝ 49 միավորով: Լավագույն հնգյակում են Վազգեն Ռշտունին (47) և Սերգեյ Մարաբյանը (44):
Այս ցուցակում վատագույն ցուցանիշն ունի և վերջին հորիզոնականում է դատավոր Արմեն Դանիել յանը՝ -17 միավոր: Նախավերջին տեղում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է՝ -15 միավորով: Վատագույն վարկանիշ ունեցողների եռյակը եզրափակում է Աննա Դանիբեկյանը՝ -7 միավոր: Բացասական միավորներ (-1) ունեն նաև Ռուբեն Վարդազարյանը, Արթուր Պողոսյանը, Սամվել Օհանյանը և Երվանդ Խունդկարյանը: