Yerevan, 01.February.2026,
00
:
00
BREAKING


ԽՍՀՄ-ի «խորհրդանիշ» ցանցապարկն իրականում ստեղծվել է ոչ ԽՍՀՄ-ում

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԽՍՀՄ-ի իսկական «խորհրդանիշներից» մեկն, անշուշտ, կարելի է համարել կենցաղում անփոխարինելի հանդիսացող ցանցապարկը (ցանցատոպրակ): Այսօր գրեթե անհնար է փողոցներում կամ խանութներում տեսնել այն: Ներկայումս օգտագործվում են ժամանակակից պայուսակներ, պոլիէթիլենի տոպրակներ և փաթեթավորման այլ միջոցներ: Իրականում ցանցապարկը ունակ է դիմանալ ծանր բեռների, իսկ դատարկ լինելիս՝ դառնալ թենիսի գնդակի չափ: 

Չնայած ցանցապարկը ԽՍՀՄ-ում մեծ ժողովրդականություն ուներ, այնուամենայնիվ, այն առաջին անգամ ստեղծվել է բոլորովին այլ երկրում: Դա տեղի է ունեցել 19-րդ դարի վերջին Չեխիայի Ժդյար- Սազավեի քաղաքում: Հենց այդ ժամանակ էլ ձեռներեց Վավրժին Կրչիլը որոշել էր կանանց մազերի ցանցեր արտադրել: Բայց գործը, չգիտես ինչու, պատշաճ զարգացում չէր ստանում: 

Հետևաբար, որպեսզի ընդհանրապես չսննկանա, Կրչիլը կուտակված նյութերի նոր օգտագործման ոլորտ է մտածում: Գործարարը բռնակներ է հարմարեցնում արդեն իսկ հյուսված մազերի ցանցերին և սկսում վաճառել դրանք որպես պայուսակ: Այնուամենայնիվ, այն ժամանակ այդ գյուտը, ըստ երևույթին, չի գնահատվել, քանի որ այն ո՛չ արտոնագիր է ստացել, ո՛չ էլ լայն տարածում և օգտագործում: 

Ցանցապարկը մարդկանց գրավել է միայն մի քանի տասնամյակ անց: 20-րդ դարի 30-ականներին մի քանի ձեռնարկատեր զբաղվել են դրանց արտադրությամբ և փաստացի չեն սխալվել: Իր ամրության, ընդարձակության և դատարկ վիճակում տեղափոխելու հեշտության պատճառով ցանցապարկը ամենամեծ տարածումն է գտել ԽՍՀՄ-ի բնակիչների շրջանում գնումներ կատարելու համար: 

Իհարկե, այդ ամենի պատճառը եղել է նաև այն, որ այդ տիպի պայուսակները մրցակիցներ չեն ունեցել: Խորհրդային Միությունում ցանցապարկը պատրաստվում էր պինդ թելերից, ինչը թույլ էր տալիս բարձրացնել դրա բեռնատարողությունը մինչև 70 կգ-ի: Նույնիսկ մեր ժամանակներում պլաստիկ պարկերի դեպքում դա հազվադեպ է: 

Բացի իր հիմնական նշանակությունից, ցանցապարկը օգտագործվել է շատ այլ բաների համար: Խորհրդային հնարամիտ քաղաքացիները սկսել են դրանց մեջ սխտոր ու սոխ պահել կախված վիճակում, սառնարանում փչացող սնունդ դնելու փոխարեն՝ այն կախել պատուհանի տակ ցանցապարկով, երեխաների համար դրանցից բասկետբոլի օղակներ են պատրաստել, իսկ տղամարդիկ դրանցով խեցգետիններ են որսացել: 

Այս բազմաֆունկցիոնալ գյուտերն ընդամենը մի քանի թերություններ ունեին: Առաջինն այն է, որ ցանցապարկի մեջ գտնվող ամեն ինչը տեսանելի էր բոլորի համար, իսկ երկրորդն այն է, որ մեծ հնարավորություն կար ցանցի անցքերից կորցնել մանր ապրանքները: Ցանցապարկերի օգտագործումը դադարել է 20-րդ դարի վերջին, և դրանք նորից հայտնվել են միայն 21-րդ դարի սկզբին: 

Այսօր ցանցապարկերը վերածնվելու լուրջ հնարավորություն ունեն, քանի որ դրանք էկոլոգիապես մաքուր են, և դրանց օգտագործումը մաքուր է պահում բնությունը, ի տարբերություն պոլիէթիլենային պարկերի: Դիզայներներն արդեն իսկ սկսել են հորինել և ստեղծել նորաձև ցանցապարկեր իրենց հավաքածուների համար: 

Բացի դա, արդեն իսկ վաճառքում երբեմն կարելի է տեսնել դրանցից: Ո՞վ գիտի, հնարավոր է, որ մոտ ապագայում մենք հիմնականում սկսենք օգտագործել հենց այդ ցանցապարկերը, և դրանք վերականգնեն իրենց նախկին ժողովրդականությունը, առավել ևս, որ աշխարհով մեկ լուրջ պայքար է սկսվել պոլիէթիլենի կիրառման դեմ: 

 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025