Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գեղարքունիքում կհիմնվեն ջերմոցային առաջին տնտեսությունները

ECONOMICS

Գեղարքունիքի մարզի Սեւանի եւ Գավառի տարածաշրջաններում հիմնադրվող ջերմոցային առաջին տնտեսությունները կարող են ստեղծել հարյուրավոր աշխատատեղեր: Ինչպես  տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ջերմոցային տնտեսությունները հիմնվում են այս տարվա սեպտեմբերի 23-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան ի մոտ կայացած խորհրդակցության հանձնարարականների կատարման շրջանակներում:

«ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցությունից հետո, որը նվիրված էր Գեղարքունիքի մարզի 2014 թվականի եւ 2015 թվականի առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների եւ զարգացման ծրագրերի քննարկմանը, մեր կողմից ստեղծված հանձնախումբն ուսումնասիրություններ է կատարել մարզի տարածքի համայնքներում եւ ընտրել այն հողատարածքները, որոնք նպաստավոր են ջերմոցային տնտեսությունների ստեղծման ու գործարկման համար: Արդեն հայտնի են ներդրողները, ինչպես նաեւ այն համայնքները, որտեղ կհիմնվեն առաջին երկու խոշոր ջերմոցային տնտեսությունները: 2016 թվականի գարնանից շինարարական աշխատանքները կմենկնարկեն Վարսերի եւ Նորատուսի վարչական տարածքների հողերում: Ջերմոցային տնտեսությունների գործարկման դեպքում մենք կունենանք հարյուրավոր նոր ու կայուն աշխատատեղեր: Հետագա տարիներին նմանատիպ տնտեսություններ կարող են ստեղծվել նաեւ մարզի մյուս տարածներում»,-հավաստեց Գեղարքունիքի մարզպետը:

Ջերմոցային տնտեսությունից բացի, Գեղարքունիքում զարգանում է նաև անասնապահության ոլորտը: Մարզի Աղբերք գյուղում` Վլադիկ Ծովյանի անասնապահական տնտեսությունում, արմատավորվում է անասանապահական անհետացած ճյուղերից մեկը` գոմեշաբուծությունը: Վլադիկ Ծովյանի հավաստմամբ` իր տնտեսությունում պահվող 10 գլուխ գոմեշները բացառիկ են ոչ միայն Աղբերք գյողի, այլ նաեւ Գեղարքունիքի մարզի մյուս բնակավայրերի համար: «Մի քանի տարի է, ինչ զբաղվում ենք գոմեշների խնամքով: Մեր տնտեսությունում պահում ենք 25 գլուխ կով, 50 գլուխ ոչխար, մի քանի ձի, որոնց կողքին տարեցտարի ավելացնում ենք գոմեշների գլխաքանակը: Դրանց բուծումը սկսել ենք մեկ-երկու գլխից, եւ այժմ վեց գլուխ մայր ու չորս հորթ ունենք: Մթերքի իրացման խնդիր չունենք, պահպանությունն էլ խնդրահարույց չէ: Գոմեշի տեսակը վերջին տասնամյակներում աստիճանաբար քչացել ու կանգնել էր վերացման շեմին»,-նշեց Վլադիկ Ծովյանը:

Գեղարքունիքի մարզի Ծաղկաշենի գյուղապետարանի տեղեկացմամբ` եւս 5 գլուխ գոմեշ բուծվում է Ծաղկաշենում` Կամո Խաչատրյանի տնտեսությունում, որը դարձայլ բացառիկ է Գավառի տարածաշրջանի անասնապահության համար:

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced