Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ
POLITICSԱնվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին: Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին և կարևորել Արցախում ժողովրդավարական ինստիտուտների կայացման ապահովումը: Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել է իր պատրաստակամությունն աջակցելու Արցախում անվտանգային և պաշտպանական բարեփոխումների իրականացման օրակարգին, ինչպես նաև անվտանգության ինստիտուտների ներդաշնակեցմանը:Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են միասնական ջանքերի կարևորությունն անվտանգային մարտահրավերներին դիմակայելու հարցում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



