Տարածված տեսանյութը հերթական էժան մեդիա գրոհն էր․ Ալեն Սիմոնյան
VIDEOԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Տարածված տեսանյութը հերթական էժան մեդիա գրոհն էր, որը պատրաստվել, տարածվել է «ալբանական» թևին պատկանող ֆեյսբուքյան էջով: Այն հերթական անգամ ի ցույց դրեց իրական անճարության աստիճանը: Ծախսված գումարները չեն կարող օգնել թալանչի մարդասպանից «խեռոս» կերտել, իսկ վարչապետ Փաշինյանի նկատմամբ հայ ժողովրդի սերը և հարգանքը չի հաջողվի ոչնչացնել, ինքը մարդկանցից մեկն է: Մարդկանց, ում դուք այդպես էլ չկարողացաք ճանաչել: Տարածված տեսանյութը հակառակ ազդեցությունն ունեցավ, իսկ ձեզ համար պատասխանատվությունից փրկության միակ ձևը գնալ և «Հայր մերը», այնուամենայնիվ, սովորելն է»:
Հիշեցնենք, որ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում կան կադրեր Փաշինյանի ուղերձի նախապատրաստական փուլից՝ մինչև ուղիղ եթեր մտնելը։ Մոնտաժված է այնպես, որ Նիկոլ Փաշինյանին փորձել են ներկայացնել ծաղրական կերպարում։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



