Հնդկաստանը բժշկական օժանդակություն է ուղարկել Հայաստան
INTERNATIONAL NEWSՀնդկաստանը բժշկական օժանդակություն է ուղարկել Հայաստան: Այս մասին հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը՝ նշելով, որ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
«Ջերմ զրույց ունեցա եղբայրական Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Քննարկեցինք մեր բարեկամության ու համագործակցության ամրապնդումը, նույնիսկ կորոնավիրուսի դեմ պայքարելիս։ Գնահատում ենք Հայաստանի հոգատարությունը այնտեղ գտնվող հնդիկ ուսանողների նկատմամբ։ Ակնկալում ենք, որ մեր բժշկական օժանդակությունը շուտով կժամանի այնտեղ»,- գրել է Ջայշանկարը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



