Կորոնավիրուսի վարակման 50 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 1523-ի. Ապաքինվել է 26 մարդ
SOCIETYՀայաստանում ապրիլի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1473 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 22-ին հաստատվել է կորոնավիրուսի 1523 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 15960 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 994): Փաստացի այս պահին բուժվում է 840 անձ (մեկ օրում ավելացել է 24-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 659 անձ (վերջին մեկ օրում՝ 26 մարդ), 24 պացիենտ մահացել է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



