Ռոնալդուն չի խաղա «Կադիսի» դեմ
SPORTՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին հանդիպմանը։ Արքայական թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը չի հայտավորել Ռոնալդուին՝ նրան տալով լրացուցիչ հանգստի հնարավորություն, հաղորդում է Marca-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն առաջին անգամ հայտավորված չի լինի «Ռեալի» կազմում։
Ռոնալդուն այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 հանդիպման, խփել է 16 գնդակ, կատարել է 2 գոլային փոխանցում։
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին հանդիպումը «Ռեալը» կանցկացնի Կադիսում։ Դեկտեմբերի 2-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերից հետո 01։00-ին։ Պատասխան հանդիպումը դեկտեմբերի 16-ին է։
- See more at: http://sport.news.am/arm/news/62699/ronaldun-chi-khaxa-kadisi-dem.html#sthash.uHcs69eT.dpuf