Yerevan, 28.May.2026,
00
:
00
BREAKING


Պատմության այս օրը (ապրիլի 24). Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի

SOCIETY

Past.am

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր, Երիտասարդության համերաշխության միջազգային օր, Լաբորատոր կենդանիների պաշտպանության միջազգային օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

775– Մեծ Հայքի Բագրևանդ գավառի Արձնի գյուղում՝ Արածանիի ափին, տեղի է ունեցել Արձնիի ճակատամարտը հայկական և արաբական զորքերի միջև:

1878– Ռուսաստանը պատերազմ է հայտատարելԹուրքիային:

1915-թուրքական իշխանությունները Կոնստանդնուպոլսում սկսել են հայկական մտավորականների, քաղաքական գործիչների և գործարարների մասսայական ձերբակալություններ, սպանություններ և արտաքսումներ։

1923-ծնվել է կոմպոզիտոր և երաժշտագետ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդուարդ Փաշինյանը։

1932-ծնվել է Խորհրդային բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը։

1953-ծնվել է ամերիկահայ դերասան և գրող Էրիկ Բոգոսյանը։

1959-վախճանվել է նշանավոր նկարիչ Հակոբ Կոջոյանը։

1965-Երևանում առաջին անգամ նշվել է Ցեղասպանության զոհերի հիշատակը։

1966-Երևանում հիմնադրվել է Ազգային Միացյալ կուսակցությունը։

1980-ծնվել է շախմատի գրոսմայստեր Կարեն Ասրյանը։ 

1991- Ղարաբաղյան պատերազմի ընթացքում, ի պատասխան Մարտունաշենի և Չայլենդի շրջափակման, հայկական ուժերը գնդակոծել են Շուշին  «Ալազան» տիպի հրթիռներով;

2003-Փարիզում տեղադրվել է Դավիթ Երևանցու պատրաստած՝ Կոմիտասի չորս մետրանոց բրոնզե արձանը։

2007-Հայաստանի պաշտպանության նոր նախարար է նշանակվել Միքայել Հարությունյանը, որը մինչև այդ կատարել է նախարարի պարտականությունները:

2010-Կրթության և գիտության նախարարությունը կառավարության հաստատմանն է ուղարկել հանրապետության այն 43 դպրոցների ցանկը, որոնք սեպտեմբերից պետք է ավագ դպրոցի կարգավիճակ ստանան:

2012-Վրաստանի խորհրդարանում իրավիճակը անվերահսկելի է դարձել, երբ ամբիոն է բարձրացել ընդդիմադիր պատգամավոր Ջոնդի Բաղատուրիան՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ամբիոնին է մոտեցել ադրբեջանաբնակ Մարնեուլի շրջանից ընտրված պատգամավոր Ազեր Սուլեյմանովը, որը վազելինով լի սրվակը շպրտել է ընդդիմադիր պատգամավորի ուղղությամբ: Դրան հաջորդած ծեծկռտուքը հնարավոր է եղել դադարեցնել միայն մյուս պատգամավորների միջամտությունից հետո:

2014-վախճանվել է  կոմպոզիտոր Կոնստանդին Օրբելյանը։

2015- «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը անժամկետ ցույցերի շարք է սկսել։ Տեղի է ունեցել առաջին հանրահավաքը, որի ժամանակ շարժման առաջնորդները հայտարարել են, որ քաղաքացիական անհնազանդության միջոցով հասնելու են իշխանափոխության։

 

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ. թ. ա. 1184– ըստ լեգենդի, այս օրը հին հույները Տրոյական ձիու միջոցով մտել են Տրոյա:

1731-վախճանվել է անգլիացի գրող և հրապարակախոս , «Ռոբինզոն Կրուզո» վեպի հեղինակ Դանիել Դեֆոն։

1783-վախճանվել է ռուս ֆեդմարշալ, Եկատերինա թագուհու ֆավորիտ Գրիգորի Օռլովը։

1791-ծնվել է ռուսական նավատորմի պատմաբան, նկարիչ, դեկաբրիստ Նիկոլայ Բեստուժևը։

1800-ԱՄՆ-ի նախագահ Ջոն Ադամսը, գրքեր գնելու համար նվիրաբերելով 5 000 դոլար, հիմնադրել է Կոնգրեսի գրադարանը։

1833-ԱՄՆ-ում արտոնագրվել է գազավորված ջուրը։

1846-սկսվել է ամերիկա-մեքսիկական պատերազմը։

1898-Իսպանիան պատերազմ է հայտարարել ԱՄՆ-ին։

1926-կնքվել է խորհրդա-գերմանական բարեկամության և չեզոքության պահպանման պայմանագիրը։

1938-էկրան է բարձրացել Գրիգորի Ալեքսանդրովի «Վոլգա, Վոլգա» ֆիլմը. գլխավոր դերերում՝ Օլգա Օռլովա և Իգոր Իլինսկի։

1941-Մեծ Բրիտանիան սկսել է իր բանակի էվակուացիան Հունաստանից։

1952-ծնվել է ֆրանսիացի մոդելյոր Ժան-Պոլ Գոտիեն։

1967-վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել «Սոյուզ-1» տիեզերանավը, զոհվել է տիեզերագնաց Կոմարովը։

1975-ահաբեկչական «Բաադեր-Մայնխոֆ» խումբը Ստոկհոլմի գերմանական դեսպանատանը իրականացրել է պայթյուն։

1980-ողբերգությամբ է ավարտվել ԱՄՆ-ի փորձը ազատել Թեհրանի ամերիկյան դեսպանատանը գտնվող պատանդներին։

1990-գործարկվել է ուղեծրային աստղադիտակ Հաբբլը։

2013-Բանգլադեշի Սավարե քաղաքում փլվել է շենք, որի հետևանքով 1127 մարդ է զոհվել, իսկ ավելի քան 2 500-ը ստացել են վնասվածքներ։

Ի մի բերեց Կ. Խաչիկյանը

 

IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank