Ձերբակալվել է Թուրք մականունով «օրենքով գողը»
INTERNATIONAL NEWSՄոսկվայի Տվերյան դատարանը ազատազրկել է Անդրեյ Տորկունովին, որը հայտնի է որպես Թուրք, եւ քրեական հիերարխիայում («օրենքով գող») դիրք է զբաղեցնում, հայտնում է «ՄԿ»-ը՝ հղում կատարելով «Իզվեստիա» թերթին։
Տորկունովը մեղադրվում է ՌԴ ՔՕ 210․1 հոդվածով՝ «Հանցավոր հիերարխիայում բարձր դիրք զբաղեցնելը»։
«Փրայմ Կրայմ»-ը հայտնում է, որ Տորկունովը կալանավորվել է ապրիլի 24-ին՝ Վերինուրալյան բանտից ազատվելուց անմիջապես հետո։ Կալանավորելիս նրա մոտ հայտնաբերել են ատրճանակ եւ արգելված նյութերով փաթեթ։ Թերթը նաեւ հայտնում է, որ Ռովշան Լենքորանսկիի հետ կոնֆլիկտից հետո Թուրքը Շաքրո Մոլոդոյի կողմից զրկված է եղել «օրենքով գողի» կարգավիճակից։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



