32-ամյա տղամարդը, բժշկական դիմակ ու ձեռնոց հագած, փախել է Նուբարաշենի հոգեբուժարանից
SOCIETYԱպրիլի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, ժողովրդին հայտնի Նուբարաշենի հոգեբուժարանում: Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ ժամը 16:20-ի սահմանում նշված կենտրոնի թիվ 3 հատուկ հսկողության բաժանմունքից փախուստի է դիմել Իջևան քաղաքի բնակիչ, 32-ամյա Արման Մանուկյանը: Վերջինս դատարանի որոշմամբ տեղավորված է եղել հատուկ հսկողության բաժանմունքում և փախուստի է դիմել զբոսնելու ժամանակ:
Նշվում է, որ նա ժամեր անց Նուբարաշենի հոգեբուժարանի աշխատակիցների կողմից բռնվել է Նուբարաշենի խճուղում, և նրան հազիվ են հոգեբուժարանի ծառայողները ճանաչել, քանի որ եղել է բժշկական դիմակով և անվտանգության ձեռնոցներով:
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



