Ոստիկանները նաև ֆինանսական ներդրում են ունեցել
POLITICSԳաղտնիք չէ, որ այս օրերին Հայաստանի ոստիկաններն աշխատում են գերագույն ծանրաբեռնվածությամբ՝ իրենց ընթացիկ պարտականություններից զատ ապահովելով նաև պարետատան կողմից կայացվող որոշումների կատարման գործընթացը: Սակայն, այս ամենից զատ, նրանք նաև իրենց ֆինանսական ներդրումն են ունեցել համավարակի հաղթահարման գործում:
«Փաստ» թերթի տեղեկություններով, կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու և հաղթահարելու համար գանձապետարանում բացված հատուկ հաշվեհամարին գումար է փոխանցվել նաև ՀՀ ոստիկանության կողմից:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, խոսքը շուրջ 33 միլիոն դրամի մասին է, որը հավաքվել է միջին ու բարձր սպայական կազմի կողմից՝ կամավորության սկզբունքով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



