Yerevan, 10.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ԱՊՐԻԼԻ)․ Հանդիպումներ՝ ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և լուծումներ գտնելու նպատակով

SOCIETY

ՏՈՆԵՐ

Աշխատանքի անվտանգության համաշխարհային օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1802– Ամենայն հայոց կաթողիկոս է օծվել Դավիթ Ե Էնեգեթցին: 

1889– ծնվել է նշանավոր դերասանուհի Արուս Ոսկանյանը: 

1893 –ծնվել է գրող Մարտիրոս Վեսպերը (Դաբաղյան); 

1903– ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Թադևոս Սարյանը: 

1927 –ծնվել է խորհրդային ֆիտոֆիզիոլոգ Մարիա Սարկիսովան։ 

1993– ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) այցելել է Հայաստան՝ իր հետ բերելով 2,5 միլիոն դոլարի օգնություն: 

2005- թուրքական Ուրֆայում սկսվել է Ստամբուլում հրատարակվող «Ակոս» հայկական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի նկատմամբ հարուցված գործով դատավարությունը: 

2006- քրեական խոշոր գործ է բացվել Կալիֆորնիայում, որի շրջանակներում ձերբակալվել է 5 մարդ, որոնցից 3-ը՝ հայ: Ըստ մեղադրանքի, նրանք բժշկական Medicare ապահովագրական ընկերությունից շորթել են 20 միլիոն դոլար: 

2016-Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթի ընթացքում հայ տանկիստների նվաճած մրցանակը` 2015 թվականի արտադրության Տ-90Ս տանկը: 

2017-ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի գլխավոր վեհաժողովը զույգ պալատների՝ Սենատի և Ներկայացուցիչների տան անդամների միաձայն քվեարկությամբ ընդունել է թիվ 17-042 համատեղ բանաձևը, որով այդ և հետագա տարիների ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում։ 

2018-Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո շարունակել է խորհրդակցությունների շարքը ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և լուծումներ գտնելու նպատակով. հանդիպումներ են եղել Սերժ Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:

ԱՇԽԱՐՀ

1503 -տեղի է ունեցել Չերինոլի ճակատամարտը իսպանացիների և ֆրանսիացիների միջև, որը աշխարհում առաջին ճակատամարտն է, որի ժամանակ վառոդային հրազենի օգտագործման շնորհիվ այն օգտագործող կողմը հաղթանակ է տոնել։

1545 -ծնվել է կորեացի ռազմածովային Լի Սունսին, որը ստեղծել է աշխարհում առաջին զրահանավը։

1686 -Իսահակ Նյուտոնը Թագավորական ընկերությանն է ներկայացրել իր «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկիզբը» դասական աշխատության առաջին հատորը։

1784 -գյուտարարներ Լոնուան և Բիենվենիուն Ֆրանսիայում ցուցադրել են աշխարհում պաշտոնապես ընդունված առաջին ինքնաշարժ ուղղաթիռի մոդելը։

1788– Մերիլենդը դարձել է ԱՄՆ-ի 7-րդ նահանգը:

1799 -ռուսական զորքերը գրավել են Միլանը։

1813 -վախճանվել է ռուս զորավար, գեներալ-ֆելդմարշալ Միխայիլ Կուտուզովը։

1847 -Լոնդենդերրից Քվեբեկ ուղևորվող «Exmouth» բրիտանական առագաստանավը նավաբեկության է ենթարկվել, որի արդյունքում զոհվել է 248 մարդ։

1852- ռուս գրող Իվան Տուրգենևը ձերբակալվել է Գոգոլի հիշատակին նվիրված հոդվածի համար։

1906 –ծնվել է չեխ-ամերիկյան մաթեմատիկոս Կուրտ Գյոդելը։

1908 -ստեղծվել է էսպերանտոյի համաշխարհային կազմակերպությունը։

1914 -ԱՄՆ-ում արտոնագրվել է օդորակիչը։ 

1923 - Լոնդոնում բացվել է «Ուեմբլի» մարզադաշտը։

1937 –ծնվել է Իրաքի 5-րդ նախագահ Սադդամ Հուսեյնը։

1939-Ադոլֆ Հիտլերը հայտարարել է, որ չեղարկում է լեհ-գերմանական չհարձակման մասին պայմանագիրը։

1945 –վախճանվել է Իտալիայի 27-րդ վարչապետ Բենիտո Մուսոլինին։

1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կարմիր բանակը Բեռլինում սկսել է Ռայխստագի գրոհը։

1952 - Դուայթ Էյզենհաուերը նշանակվել է ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատար։

 1967 -ամերիկացի բռնցքամարտիկ Կասսուիս Քլեյը (Մուհամեդ Ալի) զրկվել է մենամարտերին մասնակցելու իրավունքից՝ կապված նրա հետ, որ հրաժարվել է ծառայել ամերիկյան բանակում։

1969– Շառլ դը Գոլը ինքնակամ հրաժարվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնից:

1974– ծնվել է իսպանացի հայտնի դերասանուհի Պենելոպե Կրուսը:

1990 -վերջին անգամ ԽՍՀՄ-ում շնորհվել է մարշալի կոչում, որին արժանացել է Դմիտրի Յազովը։

2000- Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը ստորագրել են պայմանագիր, համաձայն որի, նախատեսվել է կառուցել Ռուսաստանը շրջանցող նավթամուղ։

2001 -կայացել է առաջին տիեզերական զբոսաշրջիկ ամերիկացի Դենիս Տիտոնի թռիչքը տիեզերք։

2002 -ավիավթարում զոհվել է Կրասնոդարի մարզի մարզպետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Լեբեդը։

2019 -վախճանվել է ռուսական և խորհրդային ավիանախագծող, Իլ-76 ծանր ռազմա-տրանսպորտային ինքնաթիռի ստեղծող Հենրիխ Նովոժիլովը։

Կամո Խաչիկյան

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee