Yerevan, 26.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վեբ-տեսախցիկի գյուտը. մեկ բաժակ սուրճի պատմություն

LIFE

Վեբ-տեսախցիկը թվային տեսա կամ ֆոտոխցիկ է, որը կարող է իրական ժամանակում պատկերներ ներբեռնել համացանցով հետագա փոխանցման համար: Վեբ-տեսախցիկի պատմությունը սկսվել է Քեմբրիջի համակարգչային լաբորատորիայում: Դա եղել է 1990-ականների սկզբին, երբ համացանցը նոր էր սկսել տարածվել մեր մոլորակի վրա: Ցանցային տեխնոլոգիաները վաղուց են հետաքրքրել մարդկանց, և 15-20 հոգուց բաղկացած գիտնականների մի խումբ աշխատել է այդ ոլորտում ծրագրեր ստեղծելու ուղղությամբ: 

Այդ խումբը ստիպված է եղել համակերպվել սպարտայական աշխատանքային պայմանների, դժվարություններ են ծագել անգամ սուրճ պատրաստելիս, քանի որ ամբողջ թիմի համար եղել է ընդամենը մեկ սրճեփ, իսկ դա չի կարողացել բավարարել ամբողջ թիմի կարիքները: Խումբը գլխավոր աշխատանքն իրականացրել է լաբորատորիաներում, ընդ որում, բոլորն էլ բնակվել են աշխատավայրում՝ շենքի մեկ այլ հատվածում:

 Որպեսզի թարմանան մեկ գավաթ սուրճով, հետազոտական ծրագրի մասնակիցները ստիպված են եղել լաբորատորիաներից բարձրանալ մեկ հարկ վերևում գտնվող սենյակ, որտեղ գտնվում էր սուրճի պատրաստման մեքենան: Բայց այդպիսի «արշավները» ոչ հաճախ են հաջողոթյամբ պսակվել, քանի որ երբեմն գործընկերները նրանցից շուտ են սպառել ցանկալի հեղուկի մնացորդները: Պետք էր ելք գտնել այդ իրավիճակից, և այն գտնվեց: 

Լաբորատորիայի համակարգիչներից մեկում եղել է տեսազավթման սարք (frame grabber): Եվ այդ համակարգչին է միացվել տեսախցիկ, որն ուղղված է եղել դեպի դիտարկման օբյեկտը՝ սրճեփը: Վեբ սերվերի դերը խաղացել է հենց նույն համակարգիչը իր ծրագրային ապահովմամբ, որի համար հատուկ այդ նպատակով ծրագիր է գրվել: 

Պարզելու համար, թե արդյո՞ք սրճեփի մեջ սուրճ կա, պարզապես անհրաժեշտ է եղել սեփական համակարգչում գործարկել հաճախորդի ծրագրակազմը, որի միջոցով կապ է հաստատվում սերվերի հետ: Հետո համակարգչի մի փոքրիկ պատուհանում հայտնվել է սևսպիտակ տեսապատկեր, որը րոպեում երեք անգամ թարմացվել է: 

1992 թվականի հունվարին «Comm-Week» ամսագիրը հրատարակել է հոդված այդ հետաքրքիր համակարգի մասին և դրանով իսկ ստեղծագործելու նյութ ապահովել համակարգչային տեխնիկա արտադրողների համար: 

1996 թվականին EarthCam ընկերությունը սկսել է ստեղծել վեբ-տեսախցիկների ցանց, որպեսզի աշխարհը ցույց տա իրական ժամանակում: Սկզբում տեսախցիկները ցուցադրել են լուսանկարներ, այնուհետև փոխարկվել են տեսանյութերի: 

Ցանցային այլ տեխնոլոգիաների նման, վեբ-տեսախցիկներն ու տեսաչաթերն սկսել են ժողովրդականություն վայելել: Վեբ-տեսախցիկների առաջին նախատիպերի հայտնվելուց մինչ հիմա շատ ժամանակ չի անցել: Այնուամենայնիվ, այդ սարքերը դարձել են համակարգչային աքսեսուարների առանձին դաս, նրանց շնորհիվ մեր առօրյա կյանքը դարձել է շատ ավելի պարզ ու անհամեմատ հարմարավետ:

 

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor