Չենք կարող մեկ տարի փակված ռեժիմով ապրել․ Փաշինյան
SOCIETYՄենք մի քանի պայման ենք ասում վարակից խուսափելու համար, բայց ակնհայտորեն այդ պայմանները չեն պահվում, այսպես դժվար է լինելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե մենք չկարողանանք մեր քաղաքացիներին վարքագծային որոշակի կանոնների մասին ոչ միայն իրազեկել եւ հասնել նրան, որ այդ կանոնները պահվեն, մենք խնդիրներ ենք ունենալու: Երեկ ես իմ ընտանիքի հետ զբոսնում էի և տեսա, որ մարդիկ խմբերով կանգնած զրուցում էին: Եթե այդտեղ մի վարակված լիներ, ակնհայտորեն, այդ 10-15 հոգին վարակվելու էին:
Մենք հիմա սահմանափակումների ռեժիմից դուրս գալու մասին խոսում ենք ոչ թե նրա համար, որ հաղթահարված է, այլ ակնհայտ է, որ մինչեւ առնվազն հաջորդ տարվա մարտ-ապրիլ մենք ունենալու ենք դեպքեր:
Հետեւաբար, չենք կարող մեկ տարի փակված ռեժիմով ապրել: Ամբողջ աշխարհի երկրներում տեղի են ունենում մեղմացումներ՝ չնայած կորոնավիրուսը առկա է: Մեզ անհրաժեշտ է վարքագծային նոր կաննորեի հաստատում, որպեսզի կարողանանք զուգահեռ ապրել, որովհետեւ փակված այլեւս հնարավոր չէ շարունակել»,-ասաց վարչապետը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



